close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+20°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինձ կրկին ձերբակալեցին և տանում են ոստիկանության Էրեբունի բաժին. Վահագն Չախալյան

Իրավունք

14 Մայիսի 2020, 12:25
 Ինձ կրկին ձերբակալեցին և տանում են ոստիկանության Էրեբունի բաժին. Վահագն Չախալյան

Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ձերբակալել են. այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրառում կատարել։

Նա, մասնավորապես, նշել է. 

«Սիրելի հայրենակիցներ, ինձ կրկին ձերբակալեցին և տանում են ոստիկանության Էրեբունի բաժին, ասեմ որ այս ամենն արդեն ծիծաղելի չէ... ՀՀ իշխանություններն այս կերպ փորձում են վերջնականապես հեղինակազրկել իրավապահ մարմիններին»։

Հիշեցնենք՝ նրանք հավաքվել էին իրենց ընկերոջ՝ Արթուր Ալեքսանյանին պաշտպանելու նպատակով։ 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա էր իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին նրանից պահանջել էր դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:

Կից ներկայացանում ենք տեսանյութը.


Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica