close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիան մտադիր է արտակարգ դրությունը հանել երկրի 47 պրեֆեկտուրաներից 39-ում

Աշխարհ

14 Մայիսի 2020, 11:50
 Ճապոնիան մտադիր է արտակարգ դրությունը հանել երկրի 47 պրեֆեկտուրաներից 39-ում

Ճապոնիան կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը երկրի 47 պրեֆեկտուրաներից 39-ում. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի տնտեսության վերականգման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրայի՝ կառավարական փորձագիտական խորհրդի նիստի ժամանակ արած հայտարարությունը. հայտնում է Yerkir.am-ը։ 

Ըստ ճապոնական «Կյոդո» գործակալության՝  նիստի սկզբում նախարարը հայտարարել է այն մասին, որ արտակարգ դրության ռեժիմը, որը երկրի տարածքում գործում է ապրիլի 16-ից, կդադարեցվի 39 պրեֆեկտուրաներում: Ռեժիմը նախկինի պես կգործի Հոկայդոյում, Տոկիոյում, հարևան Սայտամայում, Տիբեում, Կանագավայում, ինչպես նաև Կիոտոյում, Օսակայում, Հյոգոյում:

«Ամբողջ երկրում վարակումների կրճատման միտում կա: Վերջերս 39 պրեֆեկտուրաներում կորոնավիրուսով վարակմամբ պայմանավորված իրավիճակը հասել է մարտի կեսերին գրանցված ցուցանիշին, երբ նոր էր սկսվել վիրուսի տարածումը»,- հստակեցրել է նա։

Մահացել է Ստեփան Թոփչյանը
20 Հունվարի 2021, 15:51 Մահացել է Ստեփան Թոփչյանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica