close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+18°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պեսկովը՝ կորոնավիրուսով վարակվելու և հիվանդության ընթացքի մասին

Քաղաքական

14 Մայիսի 2020, 10:41
 Պեսկովը՝ կորոնավիրուսով վարակվելու և հիվանդության ընթացքի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեկովը հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին. զրույցում նա պատմել է կորոնավիրուսով վարակվելու և հիվանդության ընթացքի մասին. հայտնում է Yerkir.am-ը։

Ըստ պաշտոնյայի՝ մայիսի 1-ից նա տանն է, քանի որ իր գործընկերներից մեկի մոտ, որի հետ նա շփվել է, COVID-19 է ախտորոշվել։

Պեսկովը շեշտել է, որ սկզբում ախտանշաններ չեն եղել, սակայն հետո ջերմությունը սկսել է բարձրանալ ցերեկը մինչև 37,4, գիշերը՝ մինչև 37,8, մարմինը սկսել է կոտրատվել։ Նա և իր կինը՝ Տատյանա Նավկան, հիվանդանոց են դիմել այն ժամանակ, երբ իրենց վիճակը սկսել է վատթարանալ։

«Լավ է, որ ժամանակին դիմեցինք հիվանդանոց»,- ասել է նա ու հավելել՝ կարևորը՝ հիվանդության զարգացման պահը բաց չթողնելն է։

Նրա խոսքով՝ բժիշկներն իրեն թոքաբորբ են ախտորոշել և ընդգծել է, որ պետք է առնվազն համոզվել, որ թոքերի հետ կապված խնդիրներ չկան։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica