close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի պատճառով աշխատանքային միգրացիայի վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ փոփոխություններ չեն եղել. Լավրով

Աշխարհ

13 Մայիսի 2020, 17:52
 Կորոնավիրուսի պատճառով աշխատանքային միգրացիայի վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ փոփոխություններ չեն եղել. Լավրով

Կորոնավիրուսային վարակի պատճառով աշխատանքային միգրացիայի վերաբերյալ ռուսաստանյան օրենսդրության մեջ փոփոխություններ չեն եղել. ըստ yerkir.am-ի` այսօր` մայիսի 13-ին  Շանհայի համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի տեսակապով նիստից հետո հայտարարել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 

«Մեր կողմից որևէ փոփոխություն աշխատանքային միգրացիայի կիրառման մոտեցման մեջ չկա: Ես չեմ լսել որևէ փոփոխության մասին ՇՀԿ մեր գործընկերների մոտեցումներում ու օրենսդրության մեջ»,- Լավրովի խոսքերն է մեջբերում EADaily-ն:

Ըստ նրա` ռուսաստանյան կառավարությունը չի խնդրել միգրանտներին` լքել երկիրը` կորոնավիրուսով պայմանավորված: Ավելին` մի շարք միջոցառումներ է իրականացրել բյուրոկրատական  ընթացակարգերը մեղմելու համար, օրինակ` երկրարացրել է աշխատանքի և արտոնագրերի ստացման թույլտվությունը:

«Անձանց միակ խումբը, որը ցանկացել ենք հայրենիք ուղարկել, ՌԴ տարածքում իրենց կացության ռեժիմի կոպիտ խախտումներ անողներն են: Նրանց թիվն այնքան էլ մեծ չէ, և մենք հետզհետե նրանց տներով ենք ուղարկում` մեր հարևան երկրները»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica