close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս է իրեն զգում ՌԴ վարչապետը. Մուրաշկոն մանրամասներ է հայտնել

Քաղաքական

13 Մայիսի 2020, 17:47
 Ինչպե՞ս է իրեն զգում ՌԴ վարչապետը. Մուրաշկոն մանրամասներ է հայտնել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել և ապաքինվում է. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։

Նա, մասնավորապես, հույս է հայտնել, որ վարչապետ Միշուստինն արդեն հաջորդ շաբաթ կվերադառնա աշխատանքի: «Նա ապաքինվում է: Լիահույս ենք, որ հաջորդ շաբաթ արդեն կկարողանա վերադառնալ գրասենյակ… այսօր իր առողջական վիճակը թույլ է տալիս վերադառնալ աշխատանքային պրոցեսին»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին Միշուստինն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում: ՌԴ կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica