Գերմանիան չեղարկում է հարևան երկրների հետ սաhմանային վերահսկողությունը. Deutsche Welle
Աշխարհ

Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել փուլային տարբերակով հանել հարևան երկրների հետ սահմանային վերահսկողությունը. այս մասին տեղեցնում է Deutsche Welle-ն՝ մանրամասնելով, որ սկսած մայիսի 16-ից նախատեսվում է աստիճանաբար հանել սահմանային վերահսկողությունը. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ սույն որոշումը կայացվել է Գերմանիայի կառավարության նիստում, որից հետո արդյունքների մասին տեղեկացրել է ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը: Նա մանրամասնել է, որ Լյուքսեմբուրգի հետ սահմանն ամբողջությամբ կբացվի մայիսի 16-ից. «Իսկ եթե իրավիճակը թույլ տա, ապա սահմանների ամբողջական բացումը նախատեսված է հունիսի 15-ին»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին 173.276 է, իսկ մահացածներինը՝ 7.756: