close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ-ն առաջարկում է հատուցել նաև հակառակորդի նախահարձակ գործողություններից տուժած զինծառայողներին

Հասարակություն

13 Մայիսի 2020, 13:58
 ՊՆ-ն առաջարկում է հատուցել նաև հակառակորդի նախահարձակ գործողություններից տուժած զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքը։

Ըստ նախարարության ներկայացրած հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը կապահովի հակառակորդի գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը:

Նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով նաև, որ ներկայումս զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված որոշումների համաձայն օրենքով սահմանված դեպքերի շրջանակներում հատուցում է տրվում նաև 1998-2016թթ. տեղի ունեցած դեպքերով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դիմաց, հատուցում կստանան նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողները (ընտանիքները):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica