close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+20°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսից մահացածների թիվը, հավանաբար, ավելի շատ է, քան հայտարարվում է. ԱՄՆ գլխավոր վարակաբան

Աշխարհ

13 Մայիսի 2020, 12:45
 Կորոնավիրուսից մահացածների թիվը, հավանաբար, ավելի շատ է, քան հայտարարվում է. ԱՄՆ գլխավոր վարակաբան

ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիի կարծիքով` երկրում  կորոնավիրուսից մահացածների թիվը, ամենայն հավանականությամբ, նվազեցվում է: Այդ մասին նա հայտարարել է` ելույթ ունենալով Սենատի առողջապահության, կրթության աշխատանքի և կենսաթոշակների հարցերով հանձնաժողովի լսումների ընթացքում: Պաշտոնապես խոսվում է մոտ 80 հազար մահացածի մասին. ըստ yerkir.am-ի` հայտնում է ամերիկյան Mediaite կայքը:

Ֆաուչին և Թրամփի վարչակազմի այլ պաշտոնյաներ ցուցմունք են տվել Սենատի հանձնաժողովի «COVID-19. աշխատանքը և դպրոցներում դասընթացներն անվտանգ վերսկսելը» լսումների ընթացքում: Վերմոնտ նահանգից անկախ սենատոր Բերնի Սանդերսը հարց է ուղղել Ֆաուչիին մահացածների պաշտոնական թվերի մասին: Ըստ նրա` որոշ համաճարակաբաններ համարում են, որ մահացությունը հնարավոր է 50 տոկոսով ավելի է, քան պաշտոնապես նշվում է:

«Ես համոզված չեմ, սենատոր Սանդերս, որ նրանց թիվը 50 տոկոսով ավելի է, սակայն մեր մեծ մասը համարում է, որ մահերի թիվը, հավանաբար, մեծ է նշվող թվից: Բանն այն է, որ, հաշվի առնելով իրավիճակը, հատկապես` Նյու Յորքում, երբ ստիպված էինք աշխատել շատ լարված, առողջապահական համակարգի հսկայական բեռնվածության պայմաններում, հնարավոր է, որ եղել են տանը մահացած մարդիկ, նրանք վարակված են եղել կորոնավիրուսով, սակայն չեն համարվել այդպիսին, քանի որ հիվանդանոց չեն հասել: Այդ պատճառով, Ձեր հարցին ուղիղ պատասխանելով, ասում եմ` Դուք ճիշտ եք, որ թիվը, հավանորեն, ավելի մեծ է: Ես չգիտեմ` քանի տոկոսով, բայց  մեծ է»,- պատասխանել է Ֆաուչին:

ԱՄՆ գլխավոր վարակաբանի պատասխանը հակասում է նախագահ Թրամփի ոչ պաշտոնական հայտարարությանը, թե մահացածների պաշտոնական թիվը «բարձրացված է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica