close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոմպեոն Իսրայելում է. կքննարկվեն Իրանին և կորոնավիրուսին առնչվող հարցեր

Քաղաքական

13 Մայիսի 2020, 13:43
 Պոմպեոն Իսրայելում է. կքննարկվեն Իրանին և կորոնավիրուսին առնչվող հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի առավոտյան ժամանել է Իսրայել. այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում:

«Ուրախ էի՝ լինել Իսրայելում՝ համակարգելու Նեթանյահուի և Գանցի՝ երկու առանցքային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված գործողությունները»,- ասել է Պոմպեոն՝ պարզաբանելով, որ այդ երկու սպառնալիքներն են Իրանն ու կորոնավիրուսը։

Միևնույն ժամանակ նա նաև նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն այդ մարտահրավերների դեմ դուրս կգան ուս-ուսի տված:

Հիշեցնենք՝ վերջին երկու ամիսներին սա Պոմպեոյի առաջին գործուղումն է արտերկիր: Նախատեսվում է, որ նա Երուսաղեմում առանձին հանդիպումներ կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Քնեսեթի խոսնակ Բենի Գանցի հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica