close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբվանի՞ց եք պատգամավորներին օժտել մարդկանց կարգադրելու լիազորությամբ․ Ռուբեն Մելիքյան

Իրավունք

13 Մայիսի 2020, 11:37
 Երբվանի՞ց եք պատգամավորներին օժտել մարդկանց կարգադրելու լիազորությամբ․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հենց նոր «Կամք» հասարակական շարժման ներկայացուցիչ Վահագն Չախալյանից տեղեկացա, որ այդ շարժման անդամներից մեկը ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով։ Ըստ Չախալյանի՝ ձերբակալվածը չի ընդունում պատգամավորի ներկայացրած փաստերը։

Բայց առավել տարօրինակ է հարցի քրեաիրավական կողմը. Չախալյանն ինձ տեղեկացրեց, որ անձը ձերբակալվել է քրօր 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու կասկածով։ Այն է՝ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։

Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է «իշխանության ներկայացուցիչ» հասկացությունը. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՉԳՏՆՎՈՂ անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է ԿԱՐԳԱԴՐԻՉ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»։

Այլ կերպ՝ 316 հոդվածը վերաբերելի է միայն այն ծառայողներին, որոնք իրավասու են ցանկացած մարդու կարգադրել։ Հիմնականում դրանք ոստիկանության ծառայողներն են։

Հիմա՝ ԱԺ պատգամավորը երբվանի՞ց դարձավ ոստիկան, որ նրա նկատմամբ իբրև թե բռնությունը որակել եք 316-րդ հոդվածով։ Երբվանի՞ց եք պատգամավորներին օժտել մարդկանց կարգադրելու լիազորությամբ»։

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica