close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Yerkir.am-ի ամփոփումը՝ 108 միլիոն ԱՄՆ դոլար պարգևավճար Ն. Փաշինյանի օրոք (պաշտոնապես)

Քաղաքական

13 Մայիսի 2020, 20:08
 Yerkir.am-ի ամփոփումը՝ 108 միլիոն ԱՄՆ դոլար պարգևավճար Ն. Փաշինյանի օրոք (պաշտոնապես)

Yerkir.am-ը պարբերաբար հրապարակել է ՀՀ պետական տարբեր մարմիններում տրված պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց համար հիմք են հանդիսացել լրատվական կայքի հարցումներին տրված գրավոր պաշտոնական պատասխանները:

Կից ներկայացնում ենք հաշվարկված և վճարված պարգևավճարների ամփոփ տարբերակը: Այսպիսով, միջինը 20 ամսվա ընթացում, սկսած 09.05.2018 թվականից, այն է՝ Փաշինյանի իշխանության ձևավորման օրվանից, պետական բյուջեից վճարվել է ավելի քան 51 895 524 750 ՀՀ դրամ կամ 108 115 677 ԱՄՆ դոլար պարգևավճար, որի գերագշիռ մասը տրվել է 2019 թվականին: Սա աննախադեպ իրողություն է իրեն հեղափոխական հռչակած, սոցիալական հավասարության ջատագով, պետական բյուջեի թալանը շահարկած  կառավարության համար: 

Ծանոթագրություն. Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանի կողմից հարցումներին երկու անգամ չհիմնավորված պատասխաներ տալու և պարգևավճարների մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով չտրամադրելու պատճառով Yerkir.am-ը դիմել է ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ պահանջելով, որպես իրավասու մարմին, վարչական վարույթ հարուցել պահանջված տեղեկատվությունը Վայոց ձորի մարզպետի կողմից չտրամադրելու հիմքով: Yerkir.am-ի խմբագրությունը մինչև վերջ (այդ թվում՝ դատարանի միջոցով) հետամուտ է լինելու, որպեսզի Վայոց ձորի մարզպետը շտկի իր օրինախախտությունը և պատշաճ կերպով տրամադրի պարգևավճարների մասին տեղեկատվությունը:   

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica