close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք

Աշխարհ

13 Մայիսի 2020, 10:06
 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք

Չինաստանում մեկ օրում գրանցվել է  կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք. դրանց թվում վեցը տեղական է, իսկ մեկը բերվել է արտասահմանից: Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ ոչ մի մարդ չի մահացել,  և 18 մարդու բուժհաստատություններից դուրս են գրել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկրում բոլոր նոր 6 դեպքերը գրանցվել են Ցզիլին նահանգի նույնանուն քաղաքում: Կորոնավիրուսով վարակում է կասկածվում այս նահանգում եւս մեկ մարդու մոտ, սակայն նրա ախտորոշումն առայժմ չի հաստատվել: Հիվանդացածների հետ շփված նվազագույնը 367 մարդ ներկայումս մեկուսացված է եւ բժիշկների հսկողության տակ է:

Արտասահմանից բերված վարակման նոր մեկ դեպքը հայտնաբերվել է Շանհայում: Չինաստանում գրանցված արտասահմանից ներմուծված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1692-ի: Ընդ որում՝ 1 628 պացիենտ արդեն հիվանդանոցներից դուրս է գրվել, իսկ 64-ը բուժումը շարունակում է, նրանցից երեքի վիճակը ծանր է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica