close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակի շքերթի փորձերի ընթացքում կորոնավիրուսով վարակվել է առնվազն 376 մարդ

Աշխարհ

12 Մայիսի 2020, 13:03
 Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակի շքերթի փորձերի ընթացքում կորոնավիրուսով վարակվել է առնվազն 376 մարդ

Հաղթանակի 75-ամյակի շքերթի փորձերի ընթացքում կորոնավիրուսով վարակվել է առնվազն 376 մարդ: Այս մասին, ըստ yerkir.am-ի, հայտնել է լրագրողական հետաքննությունների «Պրոյեկտ» կայքը` փորձի մասնակիցներին հղումով:

Նրանց խոսքով` վարակվածների թվում են Տվերի Սուվորովյան, Նախիմովյան ռազմածովային ուսումնարանների, նաև Մոսկվայի ռազմական համալսարանի և այլ ռազմական ինստիտուտների սաներ:

Գործնականում հիվանդացածների թիվն, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է, քանի որ հետաքննող լրագրողները չեն հասցրել հարցումներ անցկացնել շքերթին պատրաստվող ավելի քան 40 հիմնարկում: Կայքի տվյալներով` փորձերն անցկացվել են Մոսկվայի շրջանի Ալաբինո գյուղում մարտի վերջից մինչև ապրիլի կեսերը, այսինքն` նաև այն ժամանակ, երբ Մոսկվայում ու շրջանում արդեն կարանտին էր հայտարարված: Ընդ որում` շատերին դիմակներ չեն տրամադրել, իսկ վարակվածներին չեն մեկուսացրել ընկերներից:

«Պրոյեկտ»-ի տվյալներով` ուսումնական հաստատությունների ղեկավարությունը մինչև վերջ չի ցանկացել ընդունել համաճարակի մասշտաբը. վարակվածների թիվը նվազեցրել են, իսկ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների` Մոսկվայի ռազմական համալսարան այցի ժամանակ «վարակվածներին պարզապես նստեցրել են դասասենյակում»: Բացի դրանից` մայիսի 9-ին համալսարանում անցկացվել է շրջանավարտների հանդիսությունը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը կայքի այս տեղեկությունները չի մեկնաբանել:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 16-ին կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել էր մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը: Նա շքերթի անցկացման նոր ամսաթիվ չէր նշել, սակայն ընդգծել էր, որ նախատեսված բոլոր միջոցառումները կանցկացվեն 2020-ի ընթացքում: Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում անցկացվեց շքերթի միայն օդային հատվածը:

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 221 հազարը, մահացել է  2009 մարդ, ապաքինվել մոտ 40 հազարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica