close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կողմ 79, դեմ 12․ Սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու ԵԽ աղմկահարույց կոնվենցիան ընդունվեց

Քաղաքական

11 Մայիսի 2020, 11:47
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կողմ 79, դեմ 12․ Սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու ԵԽ աղմկահարույց կոնվենցիան ընդունվեց

Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից ԲՀԿ պատգամավորները զանգեր են ստացել, ԱԺ մոտքի առջև էլ բողոքի ակցիա է, բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ կառավարության կողմից ներկայացված՝ Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիայի մասին օրենքի նախագծի վավերացման քվերակությունից առաջ։

Գևորգ Պետրոսյանը վերհաստատեց մտավախությունը, որ կենվենցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը։

«Կան այնտեղ դրույթներ, որոնք հույս են տալիս, որ Հայաստանում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունը ավելի համակողմանի իրականացնել, բայց վտանգ է պարունակում և մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այս կոնվենցիան չի բխում ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության իրական շահերից, երեխայի լավագույն շահերից»,-ասաց ԲՀԿ պատգամավորը։

Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձեց, որ դա մանկապղծության դեմ կոնվենցիա է և միանշանակ պետք է վարվերացնել։ Բացի այդ նկատեց, որ ԲՀԿ-ն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քննարկման ժամանակ կողմ է արտահայտվել կոնվենցիային։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաճյանը հակադարձեց, որ հանձնաժողովում վերջնական որոշում չի ընդունվում։ Բացի դա կարելի էր ավելի լայն ընդգրկմամբ լսւոմներ կազմակերպել քվերակությունից առաջ, որին կմասնակցեին նաև ԱԺ դիմաց բողոքող քաղաքացիները։

Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ մեր մոլորակի վրա ապրող ողջամիտ մարդկանց մեծամասնությունը, բնականաբար, կդատապարտի երեխայի հանդեպ նման բռնությունը, բայց Կոնվենցիայում կա հնարավորություն, որ դա շուռ է տալիս այլ իրականության հարթության մեջ։

ԲՀԿ խմբակցությունը դեմ քվերակեց նախագծին, այսուհանդերձ, այն ընդունվեց 79 կողմ, 12 դեմ քվեով։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց օրինագծերի քվեարկությանը․ պատգամավորները չեկան նիստերի դահլիճ՝ բոյկոտելով աշխատանքը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի պատճառով, որի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ը վերլուծական բազմաթիվ հոդվածներով մանրամասնել է նշված կոնվենցիայում պարունակող վտանգները

Երեխաներին գրկելու կամ կրկին Լանզարոտեի կոնվեցիայի տեղայնացման վտանգավորության մասին

Վավերացվելիք Լանզարոտեի «լուսավոր» կոնվենցիայի ենթատեքստն ու պաշտպանական թաղանթը

Մի ամբողջ սերունդ դարձնում են հոգեբանորեն խեղված՝ ստիպելով մտասևեռվել այդ թեմայի վրա. բժիշկը Լանսարոտեի կոնվենցիայի խութերի մասին

Գործակալնե՞րն են քարոզում Լանզարոտի կոնվենցիան, ինչո՞վ է զբաղված ԱԱԾ֊ն

Մանրամասն՝ տեսանյութում․

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
16 Հուլիսի 2020, 13:29 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica