close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրիտանիայի վարչապետը հայտնել է մայիսի 13-ից Մեծ Բրիտանիայում կարանտինը մեղմելու մեկնարկի մասին

Աշխարհ

11 Մայիսի 2020, 16:21
 Բրիտանիայի վարչապետը հայտնել է մայիսի 13-ից Մեծ Բրիտանիայում կարանտինը մեղմելու մեկնարկի մասին

Մայիսի 13-ից Մեծ Բրիտանիայում կսկսեն մեղմել կարանտինային միջոցառումները, որոնք երկրում մտցվել էին կորոնավիրուսի տարածման հետ կապված. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝  Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ ազգին հղած հուռուստաուղերձին հղումով, նշելով, որ այնուամենայնիվ, դրանք ամբողջությամբ չեղարկելու ժամանակը դեռ չի եկել. հայտնում է Yerkir.am-ը։

Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այս շաբաթից մենք մարդկանց թույլ ենք տալիս անսահմանափակ թվով սպորտով զբաղվել փողոցում, դուք կարող եք արևահարվել արևի տակ, ավտոմեքենայով այլ վայրեր գնալ», ու հավելել՝ այն մարդիկ, որոնք չեն կարող տանից աշխատել, աշխատավայրեր վերադառնալու հնարավորություն կստանան՝ այդ ընթացքում խուսափելով հանրային տրանսպորտից օգտվելուց: Սա առաջին հերթին վերաբերում է շինարարության եւ արդյունաբերության ոլորտների աշխատակիցներին: Գործատուների համար հանձնարարականներ են պատրաստվել աշխատավարերում անվտանգության եւ սոցիալական հեռավորության պահպանման ապահովման վերաբերյալ, որի  կանոնները, Ջոնսոնի խոսքով, բրիտանացիները «պարտավոր են պահպանել եւ կպահպանեն»:

Միևնույն ժամանակ Ջոնսոնը հնարավոր է համարել, որ մեղմացումների հաջորդ փուլում՝ հունիսի 1-ից, կարող են սկսել աշխատել խանութներն ու դպրոցները, իսկ հուլիսից՝ որոշ հյուրանոցներ եւ հանրային վայրեր: Սակայն, պաշտոնյան միաժամանակ նախազգուշացրել է, որ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում բոլոր նեղմացումները կարող են չեղարկվել: Կարանտինի խախտման համար տուգանքները մեծացվել են՝ առաջին խախտման դեպքում 60 ֆունտ սթերլինգից մինչեւ 100, իսկ կրկնվելու դեպքերում տուգանքի առավելագույն գումարը կարող է հասնել մինչեւ 3 200 ֆունտի:

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica