close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուհանի իշխանությունները մեկնաբանել են կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին տեղեկությունները

Աշխարհ

11 Մայիսի 2020, 11:17
 Ուհանի իշխանությունները մեկնաբանել են կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին տեղեկությունները

Չինական Ուհան քաղաքի իշխանություններն անհնարին են համարում նոր կորոնավիրուսի կրկնակի ալիքը և համընդհանուր անվտանգության ապահովման համար պահպանում են համաճարակաբանական վերահսկողության խիստ միջոցառումները. այս մասին այսօր ասել է հիգիենայի եւ առողջապահության հարցերով տեղական կոմիտեն՝ մեկնաբանելով վերջին օրերին հիվանդացածների թվի աճի վերսկսումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում այս կապակցությամբ նշվում է. «Ընթացիկ պահին քաղաքում շարունակվում են վիրուսի դեմ պայքարի խիստ միջոցառումները, եւ մենք վճռականորեն թույլ չենք տա համաճարակի կրկնակի ալիք»։

Ըստ գերատեսչության տվյալների՝ Ուհանում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով 5 նոր հիվանդացած՝ 29-ից մինչեւ 81 տարեկան բնակիչներ, որոնք նախկինում դասվել էին առանց ախտանիշների վարակակիրների շարքին. «Մենք շարունակում ենք ձեռնարկել մանրամասն մշակված վերահսկողության միջոցառումներ նորմալ իրավիճակի պահպանման համար»,- հայտնում է քաղաքի վարչակազմը: 

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհանում, որտեղ 2019 թվականի դեկտեմբերին առաջին անգամ հայտնաբերվել էր կորոնավիրուսը, հիվանդների թիվը կազմում է 6: Հուբեյում կարանտինի մեջ բժիշկների հսկողության ներքո են ընդհանուր 615  վարակակիրներ, որոնց մոտ ախտանիշներ չկան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica