close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործակալնե՞րն են քարոզում Լանզարոտի կոնվենցիան, ինչո՞վ է զբաղված ԱԱԾ֊ն

Հասարակություն

9 Մայիսի 2020, 15:05
 Գործակալնե՞րն են քարոզում Լանզարոտի կոնվենցիան, ինչո՞վ է զբաղված ԱԱԾ֊ն

 

«Ազգային ժողով»-ի վավերացմանն է ներկայացվել Լանզարոտի կոնվենցիան։ Այն դեռևս նախորդ իշխանության տարիներին ստորագրված, բայց չվավերացված փաստաթուղթ է, որի վավերացմանն են լծվել նախկիններին «մերժող» «ներկաները»։

Արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ կոնվենցիայի խնդրահարույց դրույթների վերաբերյալ։ Հետաքրքրվողները կարող են ծանոթանալ ստորև բերված հղումներով։

https://livenews.am/press/2020/41399/07/20/20/

http://www.yerkir.am/news/view/198726.html

https://www.yerkir.am/news/view/198716.html

https://iravunk.com/news/110768

https://www.yerkir.am/news/view/198714.html

«Ազգային ժողովի» «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների սորոսական թևը ակտիվ լծված է սույն կոնվենցիան վավերացնելու քարոզին և, կառավարության իրենց սորոսական գաղափարակից ընկերների հետ «փոխանցումներով խաղալով»՝ փորձում են ամեն գնով հասնել դրա վավերացմանը։

Կոնվենցիայի առանցքային խնդրահարույց դրույթներից է տարրական և միջին դասարաններում սեռական և սեքսուալ թեմատիկայով «կրթական» ծրագրերի պարտադիր ներդնումը, ինչի առթիվ մի շարք պատգամավորներ իրենց արդարացի մտահոգությունն են հայտնել։

Քննարկման ընթացքում «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավորներից ոմանք ելույթ ունեցան և նշեցին, թե իրենք վերահսկում են կրթական պրոցեսները և կարող են բացառել վատ բովանդակությամբ նյութերի և անհանգստության առիթ հանդիսացող ՀԿ-ների մուտքը դպրոց։

Այնինչ պատկերն իրականում այլ է։ Բայց նախքան դրան անդրադառնալը, թույլ տվեք հիշեցնել ընթերցողին և հատկապես «Իմ քայլը» ֆրանցկայի գերվստահ ներկայացուցիչներին, որ նրանցից առաջ իրենց կողմից «մերժված» ՀՀԿ-ն ևս կարծում էր, թե ամբողջությամբ տիրապետում և վերահսկում է իրավիճակը։

Իսկ այժմ խոսենք փաստերով։ Մենք փորձեցինք մի փոքր ուսումնասիրել նշյալ թեմաներով առանձնակի ակտիվություն ցուցաբերող հիմնական դերակատարկներին, և պարզ դարձավ, որ արդեն իսկ բազմաթիվ առանձին հրապարակումներ են եղել նրանց ծավալած քայքայիչ և ապազգային գործունեության վերաբերյալ։ Պատկերն առավել ամբողջական դարձնելու նպատակով՝ փորձել ենք այս հոդվածի շրջանակներում ներկայացնել բաց աղբյուրներից պեղված մի շարք տեղեկություններ, որոնք տրամաբանող ընթերցողին տալիս են սարսափելի իրավիճակի մասշտաբների մասին ընդհանուր պատկերացում։

Եւ այսպես։ Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին (այսինքն, արդեն իսկ «հեղափոխական իշխանության» օրոք), լուր տարածվեց, որ ինչ-որ ՀԿ-ներ Սյունիքի մարզի դպրոցներում «սեռական կրթությանը» վերաբերող դասընթացներ են կազմակերպում։ Լուրն առաջինն հայտնել էր տեղի քահանաներից մեկը՝ բողոք հղելով Կրթության (և այլ հարցերով) նախարարությանը, թե ո՞վ է թույլատրել նման կազմակերպություններին դասեր անցկացնել կրթական հաստատություններում։ Թեմայի հետքերով ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խոսքը սորոսի տխրահռչակ ֆոնդից ֆինանսավորվող ՀԿ-ների մասին է։ Տվյալ դեպքում՝ «Սոսեի կանայք» անունը կրող ՀԿ-ն, որն առաջին անգամը չէ, որ նման դասընթացներ էր անցկացնում։

Ընդ որում,պարզվում է, որ ՀԿ-ի հիմնադիրներից և սորոսի ֆոնդի շահառուներից՝ Լիանա Սահակյանը բավականին ջերմ հարաբերություններ ունի հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ, ադրբեջանասեր Լառա Ահարոնյանի հետ։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Լառա Ահարոնյանը ևս բազմաթիվ գրանտներ է ստացել սորոսից՝դպրոցներում և այլուր«սեռական» և ԼԳԲՏ թեմաներով ծրագրեր իրականացնելու համար։

Այս նույն շրջանակների կողմից էր կազմակերպվել մեծ աղմուկ հանած՝ 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված սեռական թեմատիկայով՝ «Իմ մարմինն անձնական է» գրքի քննարկումը, որին, ըստ էության,աջակցել էր նաև այս շրջանակների մտերիմ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ ԵՊՀ համապատասխան կենտրոնները, որոնք իբրև թե կոչված են այս թեմայով «կրթական ծրագրեր» մշակելուն՝ և՛ս գտնվում են Լառա Ահարոնյանների և ԼԳԲՏ շրջանակների անմիջական ազդեցության ներքո։ Դրա վառ ապացույցներից է՝ սորոսից ֆինանսավորվող Լառա Ահարոնյանի՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հետ համատեղ այս աշխատանքը, որն ըստ վերնագրի՝ ուղղված է «առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող մասնագետների դիրքորոշումների ուսումնասիրությանը՝ նրանց հետագա վերապատրասման առաջարկներով։ Կարիք կա՞ մանրամասնելու, թե ինչ վերապատրաստման մասին է խոսքը։

Նման վերապատրաստումներ իրականացնող «մասնագետներից» է նաև «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Անուշ Ալեքսանյանը։

Նույն թիմի անդամ է նաև Անահիտ Ղազարյանը, որը հայտնի ֆեմինիստական գրադարանի այցելուներից է, և կեղծ խաղաղասիրական և ԼԳԲՏ թեմատիկ գրանտներով աշխատող «Հրանտ Դինք»-ի հիմնադրամի շրջանակներում տևական ժամանակ փոխանակային ծրագրով գործունեություն է ծավալել Թուրքիայում։

Հիշյալ «գրադարանը» զբաղված է տրանսգենդեռների և այլասերության պրոպագանդայով։

Նրա համահիմնադիրներից՝ ԼԳԲՏ ակտիվիստ Աննա Նիկողոսյանը, որը ևս վերապատրաստումներ է անցել Թուրքիայում, նույնպես զբաղված է այլասերության պրոպագանդայով, և հանդես է գալիս՝ «ոչ ազգ, ոչ բանակ, ոչ պետություն» լոզունգների քարոզչությամբ։

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված լոզունգներն հավանության է արժանացրել նույնիսկ ներկայիս ԱԺ փոխնախագահ «Իմ քայլական»՝ Լենա Նազարյանը։

«Ֆեմինիստական Գրադարանի» մյուս համահիմնադիրներից՝ Արփի Բալյանը, վերջերս մի հաղորդման մեջ  «Իմ քայլական» սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ խոսել են դպրոցական ծրագրերի մեջ գենդեռային թեմաների ներառման անհրաժեշտությունից եւ պնդել, որ «մշայութային մարդաբանություն» առարկայի շրջանակներում պետք է ներառել նաև այդ թեմաները։

 Արփի Բալյանը դարձյալ սորոսական՝ Մեդիալաբի «արտադրանքներից» է, ինչպես նաև «սևազգեստ կանայք» կազմակերպության անդամ, որը զբաղվում է հակաբանակային և գենդեռային քարոզչությամբ։

Նույն կազմակերպությանն է անդամակցում նաև վերոհիշյալ Աննա Նիկողոսյանը առնվազն՝ 2011 թվականից։

Իսկ սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ներկայումս ԿԳՍՄ (նախկինում՝ սոցապ) փոխնախարար Ժաննա Անդրեասյանի և ԼԳԲՏ ակտիվիստ այլ ընկերների կողմից հիմնված «Սոցիոսկոպ» կազմակերպության շրջանակներում մի շարք այլ սորոսական ակտիվիստների հետ հանդես են եկել ռազմականացման դեմ թեմատիկ լեկցիաներով։

Նշյալ կազմակերպությունների շրջանակներում նմանատիպ թեմատիկ լեկցիաներով ելույթներ է ունեցել նաև հայտնի սորոսական, Հրանուշ Խառատյանի դուստր՝ Լուսինե Խառատյանը, ով համատեղությամբ նաև վերը հիշատակվող «Մշակութային մարդաբանություն» թեմայով «փորձագետներից» է և իր սորոսական մայրիկի հետ նույնպես զբաղված են «մասնագետների» վերապատրաստմամբ։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ հիշյալ խմբերի կողմից ավելի վաղ ևս փորձեր են արվել ներթափանցել դպրոց և կրթական ծրագրեր։ Դեռևս 2016 թվականին Անուշ Ալեքսանյանի, Աննա Նիկողոսյանի և մի շարք այլ «մասնագետների» հեղինակությամբ լույս է տեսել մի գրքույկ՝ գենդեռային և ֆեմինիստական թեմաներով, որը, ինչպես նշված է տպագրության տիտղոսաթերթում, երաշխավորված էր կրթության և գիտության նախարարության կողմից։ Մեր ստացած տեղեկություններով՝ մի շարք ծնողների և աչալուրջ ուսուցիչների բողոքների արդյունքում, գրքերը հետ են կանչվել, և դադարեցվել է դրանց տարածումը։ Դժվար է նշել, թե սպասվող բողոքի ալի՞քը, թե այլ հանգամանքներ էին, որոնք ստիպել էին նախարարության պատասխանատու մի շարք անձանց մասնավոր զրույցներում խոստովանել, որ տեղյակ չէին գրքի բովանդակությունից և այն դպրոցներին ուղարկելու փաստից՝ նշելով, թե իրենց համար էլ պարզ չէ, ինչպես էր այն հայտնվել ուսումնական հաստատություններում։

Արժէ նաև նկատել, որ գրքի նկարազարդողը դարձյալ սորոսական Մեդիալաբից՝ Վահե Ներսիսյանն է, ով հայտնի է հայկական ազգային մշակույթի և եկեղեցու դեմ իր բազմաթիվ ծաղրանկարներով։ Իսկ Մեդիալաբի հիմնադիրն է վերջերս հրաժարական տված շրջակա միջավայրի նախարար Էդիկ Գրիգորյանի քույրը՝ Մարիաննա Գրիգորյանը, որը 2018 թվականից հանդիսանում է սորոսի հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ։

 

Այս և նմանատիպ քայքայիչ գործունեության համար Մադիալաբը և նրա աշխատակիցներն առատորեն վարձատրվում են սորոսի հիմնադրամի կողմից։

Իսկ պատկերացնելու համար Անուշ Ալեքսանյանի, Աննա Նիկողոսյանի և թիմի կողմից հրատարակված գրքույկի բովանդակությունը, որը պատրաստվել են հրամցնել միջին և ավագ դասարանի աշակերտներին՝ անհատական և խմբային պարապմունքների շրջանակներում, բավական է ծանոթանալ ստորև բերվող նկարներին։

Հատկանշական է, որ «ֆեմինիզմը Հայաստանում» խորագրի ներքո, հեղինակները զետեղել են մի նկար՝ հայտնի ակցիայից, որտեղ կանանց իրավունքների պաշտպանության անվան տակ հանդես եկող մի խումբ ԼԳԲՏ ակտիվիստներ և նրանց հետ տարատեսակ կապերով շաղկապված այլ անձիք քայլում էին Երևանի փողոցներով՝ գոռալով «ոչ պետությանը, ոչ սահմաններին, ոչ հայրիշխանությանը»․․․ Ճիշտ նկատեցիք՝ նույն այն լոզունգները, որոնք զետեղված էին Աննա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջին և որոնք հավանության էին արժանացրել ներկայիս ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը և այլք։

 

Հրապարակման ավարտին ներկայացված տեսանյութը մի փոքրիկ հատված է այդ քայլերթից։

Անհրաժեշտ ենք համարում նաև նշելու, որ, ինչպես պարզվեց, այդ խմբերը Երևանում պարբերաբար կազմակերպել են նման բովանդակությամբ միջոցառումներ։

Նմանատիպ գործունեություն ծավալող անձանց շրջանակը սրանով չի ավարտվում։ Ավելին, նույնիսկ կարճ ժամանակով որևէ պաշտոն զբաղեցնելիս, նրանք անմիջապես լծվում են այս ծրագրերի իրականացմանը։ Այդպիսի օրինակ է կարճ ժամանակ մշակույթի փոխնախարարի աթոռը զբաղեցնող Վահե Բուդումյանը, ով  ֆեմինիստական գրականություն էր ուղարկում մարզային գրադարաններ։

Իսկ նրան այդ հարցում օգնող Օլյա Ազատյանը որոշակի ժամանակահատված աշխատել է որպես Զարուհի Բաթոյանի խորհրդական։

Նույն խմբից է դարձյալ Թուրքիայի հետ «գրանտային ծրագրեում» թաթախված սպորտի և երիտասարդության հարցերով նախկին փոխնախարար՝ Քրիստինե Ասատրյանը։

 

 

 

Այս նույն շրջանակներից է նաև ԼԳԲՏ ակտիվիստ, սորոսական, դարձյալ Թուրքիայի հետ «խաղաղասիրական» ծրագրերի բովով անցած, ներկայումս «Իմ քայլը» խմբակցությունից Երևանի ավագանի՝ Գրիգոր Երիցյանը։ Ի դեպ, սույն երիտասարդը, որն հանդես է գալիս իբրև թե փոքրամասնությունների շահերի պաշտպանության դիրքերից, դեմ էր քվեարկել զինվորական հաշմանդամների համար առաջարկվող մարմնամարզական սրահի վերաբերյալ մի հրաշալի և օգտակար նախագծի։

Գրիգոր Երիցյանը նույնպես զբաղված է տարատեսակ «կրթական ծրագրերով», որոնց մի մասը ֆինանսավորվում են սորոսի հիմնադրամից, ինչպես նաև ներառում են՝ ԼԳԲՏ պրոպագանդան։

Այս ցանցի բարձր կազմակերպվածության մասին է վկայում նաև այս տեղեկությունը, որն ևս հաջողվեց գտնել համացանցից։ Պարզվում է, դարձյալ նմանատիպ կազմակերպություններին անդամակցող Արմենուհի Հովհաննիսյանը՝ «Ստեփանավանի երտասարդական կենտրոն» ՀԿ-ից, նախորդ տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնելով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում, արդեն իսկ նոյեմբերին ուսանողության հետ հատուկ հանդիպման և զեկույցի է հրավիրում վերոհիշյալ ԼԳԲՏ ակտիվիստ Գրիգոր Երիցյանին։

Այս շարքը կարելի էր երկար շարունակել՝ այստեղ ընդգրկելով Սահմանադրական դատարանի ՔՊ ներկայացուցիչ՝ Վահե Գրիգորյանին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր, նախկինում արդարադատության փոխնախարար՝ Վիգեն Քոչարյանին, ԱԺ մի շարք պատգամավորների, կառավարության և իշխանության այլ ներկայացուցիչների, սակայն այսքանն էլ բավական է՝ պատկերացում կազմելու համար թե ինչի հետ գործ ունենք իրականում։

Ակնհայտ է, որ երկար տարիներ սույն շրջանակներն ակտիվ ջանքեր են գործադրել՝ կրթական համակարգ մուտք գործելու համար։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտություն էր կարծես՝ նախ ունենալ իրենց ներկայացուցիչներին համապատասխան կառույցներում և մասնագիտական շրջանակներում, այնուհետև ապահովել համապատասխան օրենսդրական դաշտ՝ ինչը և տեղի է ունենում ներկայումս։

Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից հետո, նման դասընթացներն արդեն կդառնան պարտադիր, սահմանված օրենքով՝ սկսած տարրական դասարանից։ Այսինքն ըստ էության, հենց այս շրջանակներն էլ պետք է զբաղվեն Հայաստանում ապագա սերունդների «դաստիարակությամբ»՝ սկսած 6-7 տարեկանից, անկախ ծնողների կամքից՝ օրենքի տառին համապատասխան։ Եւ այն մարդիկ որոնք կարծում են, թե ի զորու են վերահսկել այս անձանց ու կառույցների գործունեությունը, եթե «հանցավոր մեղսակցության» մեջ չեն նրանց հետ, ապա կատարյալ միամիտներ են, կամ ինչպես ընդունված է նշել «հետհեղափոխական» Հայաստանում՝ չեն տիրապետում իրավիճակին։

Այսպիսով, նույնիսկ այս նախնական փոքր հետազոտությունը ի հայտ բերեց տեղեկությունների այնպիսի քանակություն, որը կարող է թույլատրել ցանկացած բանական մարդու ենթադրել, որ գործ ունենք խիստ կազմակերպված, Թուրքիայի ինչ-ինչ շրջանակների հետ համագործակցային կապեր ունեցող մի ցանցի հետ, որն այլ երկրներում միգուցե կորակեին գործակալական, լրտեսական կազմակերպված միավորում։ Սակայն մենք ապրում ենք տարօրինակ Հայաստանում, և այս մարդիկ այժմ ամենատարբեր պաշտոններ են զբաղեցնում և մեծ տեմպերով պատրաստվում են ներթափանցել կրթական պրոցեսների մեջ՝ ողջ Հանրապետության ծավալով։

Հարց է առաջանում․ իսկ ինչո՞վ է առհասարակ զբաղված Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը։ Ու՞մ շահերն է այն սպասարկում։ Ի վերջո՝ գոյություն ունի՞ նման համակարգ, թե՞ սոսկ դրա գոյության պատրանքն են տարիներ ի վեր հրամցրել հայ հասարակությանը։ Ժամանակը չէ՞ արդյոք, սթափվելու և, «սատատաներ որոնելու» փոխարեն՝ ռեալ գործով զբաղվելու։

Հայտնի է, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Համոզված ենք, որ այս դեպքում էլ օրենքն հաստատողների անտեղյակությունն այս ամենից՝ չի ազատում նրանց՝ ապագա սերունդների առջև պատասխանատվությունից։ Եւ անկախ այս հանգամանքից, հարկ ենք համարում մեկ անգամ ևս հանրության և օրենսդիր մարմնի ուշադրությունն հրավիրել այս ամենին՝ հուսալով, որ սթափ բանականությունն ի զորու է հաղթել վաճառվող  «տգիտությանը»։

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica