Հայաստանի ազգային պատկերասրահը ԱՊՀ գեղարվեստի թանգարանների առաջատար տասնյակում է
Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահը ԱՊՀ գեղարվեստի թանգարանների առաջատար տասնյակում է` վեցերորդ տեղում. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է Regnum գործակալությունը` վերլուծական «ՏուրՍտատ» գործակալությանը հղումով:
Առաջին տեղում Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահն է: Վարկանիշային ցուցակը կազմելիս հաշվի են առնվել նաև այդ թանգարանի բարձրորակ առցանց էքսկուրսիաները:
Երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանն է, երրորդում` Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանը:
Առաջատար հնգյակում են նաև Բելառուսի գեղարվեստի ազգային թանգարանը` Մինսկում, և Ղազախստանի գեղարվեստի պետական թանգարանը` Ալմաթիում: