close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու՞ Գանդի, եթե ոչ՝ Վիլսոն. Արմեն Մուշեղյան

Քաղաքական

6 Մայիսի 2020, 14:00
 Ինչու՞ Գանդի, եթե ոչ՝ Վիլսոն.  Արմեն Մուշեղյան

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արմեն Մուշեղյանը, անդրադառնալով Երևանում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու քաղաքապետարանի որոշանը, գրում է.

«Հատկապես ինչու՞ Գանդիի արձանը որոշվեց տեղադրել, ավելի լավ կլիներ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ արձանը տեղադրեին, դա ավելի կկարևորվեր»։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին ապրիլի 28-ի նիստին որոշում էր ընդունել Մահաթմա Գանդիի արձանը Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու մասին հարցը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է Երևանի քաղաքապետին նամակ է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները: Գրության մեջ նաև նշվում է նաև, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաև կհոգա արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:


Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica