close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերանայե՛լ որոշումը և հակահայ Գանդիի փոխարեն տեղադրել հայ մշակույթի ջերմ ջատագով Ռաբինդրանաթ Թագորի արձանը. Հրաչ Վարժապետյան

Քաղաքական

5 Մայիսի 2020, 14:37
 Վերանայե՛լ որոշումը և հակահայ Գանդիի փոխարեն տեղադրել հայ մշակույթի ջերմ ջատագով  Ռաբինդրանաթ Թագորի արձանը. Հրաչ Վարժապետյան

Ֆրանսիահայ դաշնակցական հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեւանի մէջ Մահաթմա Կանտիի արձանին տեղադրման որոշումը ալեկոծած է հայաշխարհը: Ինչպէ՞ս կարելի է հայրենի հողին վրայ կանգնեցնել մարդու մը արձանը, որ հակառակ իր ազատատենչ ու արդարատենչ համաշխարհային համբաւին եւ համամարդկային արժէքներու նկատմամբ իր տածած հոգատարութեան, բացայայտօրէն անտեսած է Հայոց Ցեղասպանութեան փաստը եւ մերժած է Հայաստանի գոյութիւնը, դաշնակից Թուրքիոյ հետ իր շահերուն հաշւոյն: «Թուրքիան Հայաստանի վրայ վերահսկողութիւն պէտք է ունենայ, վերագրաւելով Հայաստանը» դաւանող մարդուն արձանին տեղադրումը բնականաբար չի կրնար ունենալ եւ չունի ոչ մէկ արդարացում: Անժխտելիօրէն Կանտին աշխարհահռչակ մեծութիւն է, քաղաքական միջազգային վաւերական դէմք է, կարկառուն փիլիսոփայ է, սակայն հայութեան համար տխրահռչակ անձնաւորութիւն է իրաւամբ, իսկ անոր վերոյիշեալ դիրքորոշումը պարզապէս փրօ թուրք չէ միայն, այլեւ` հակահայ: Կարելի չէ հակառակը պնդել:

Այսուհանդերձ չի նշանակեր, սակայն, որ արձանին տեղադրման մերժումով պէտք է վտանգել հայ-հնդկական յարաբերութիւնները: Երբեք: Կորիզային հսկայական ուժ ներկայացնող ու հետզհետէ գերպետութիւն հանդիսացող, շուտով մէկուկէս միլիառ բնակչութիւն հաշուող հզօր Հնդկաստանին հետ բազմակողմանի մեր շահերը ոչ մէկը եւ ոչ մէկ ձեւով իրաւունք ունի վտանգելու: Տարրական այս գիտակցութիւնը ունի իւրաքանչիւր հայ: Առ այդ, տեղադրման հապճեպ ու անտեղի որոշումին տէրերը ինքնարդարացման սիրոյն թող չփորձեն շահարկել այդ վարկածը ու աւելորդ լօլօներ թող չկարդան մեր գլխուն ...
Կարելի էր եւ հարկ էր բացատրել դիմում կատարած հնդկական կողմին, թէ որքան լուրջ ու էական հիմնաւորումներով մերժելի է Կանտիի կերպարը մեզի համար եւ փոխարէնը կարելի էր այլ տարբերակ առաջարկել: Օրինակ` գրականութեան Նոպէլեան մրցանակակիր Ռապինտրանաթ Թակորի արձանը, որպէս արժանավայել խորհրդանիշ հայ-հնդկական բարեկամութեան: Հնդիկ հանրածանօթ գրողը իսկական բարեկամ էր հայ ժողովուրդին, քաջածանօթ` մեր պատմութեան ու ջերմ ջատագով` հայ մշակոյթին: Հակապատկերը` Կանտիին: Ան լաւագոյնս կը մարմնաւորէ երկու ժողովուրդներուն բարեկամութիւնը ու հաւասարապէս պատիւ կը բերէ երկու կողմերուն:
Ուշ չէ, պարոնայք, վերանայելու ձեր որոշումը եւ սրբագրելու մեր ազգային արժանապատուութիւնը խոցող ձեր կոպիտ սխալը»։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին ապրիլի 28-ի նիստին որոշում էր ընդունել Մահաթմա Գանդիի արձանը Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու մասին հարցը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է Երևանի քաղաքապետին նամակ է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները: Գրության մեջ նաև նշվում է նաև, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաև կհոգա արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:
 
Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica