close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինծառայող ամուսինները ծառայության են անցել նույն զորամասում ՄԻՊ-ի աջակցությամբ

Իրավունք

5 Մայիսի 2020, 13:18
 Զինծառայող ամուսինները ծառայության են անցել նույն զորամասում ՄԻՊ-ի աջակցությամբ

Պայմանագրային զինծառայողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայող կնոջ հետ նույն զորամասում ծառայությունը կազմակերպելու հարցում աջակցություն ստանալու նպատակով։

Նա տեղեկացրել է, որ 2019 թվականի սեպտեմբերին ծառայողական անհրաժեշտությունից ելնելով իրեն տեղափոխել են ծառայության այլ զորամաս, սակայն կնոջը չեն տեղափոխել: Արդյունքում, իր և կնոջ ծառայության վայրերի միջև հեռավորության պատճառով չի կարողանում տեսակցել ընտանիքին:

Մարդու իրավունքների պաշտպանն ամուսինների ծառայությունը նույն զորամասում ապահովելու առաջարկով դիմել է Պաշտպանության նախարարություն՝ համապատասխան հիմնավորումներով։

Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում  որոշում է կայացվել ամուսինների ծառայությունը կազմակերպել նույն զորամասում:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica