close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիան արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչև մայիսի 31-ը. ՌԻԱ «Նովոստի»

Աշխարհ

4 Մայիսի 2020, 14:14
 Ճապոնիան արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչև մայիսի 31-ը. ՌԻԱ «Նովոստի»

 Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական շտաբը մինչև մայիսի 31-ը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը. այս մասի տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրայի խոսքերին հղումով, ով ղեկավարում է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը. հայտնում է Yerkir.am-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Փորձագիտական խորհրդում  քննարկել ենք արտակարգ դրության ռեժիմի ժամկետների հարցը: Փորձագետները համաձայնել են, որ ժամանակահատվածը պետք է երկարաձգել մինչև մայիսի 31-ը: Ինչ վերաբերում է, թե որ տարածքներում, ապա, ասեմ, որ որոշումն առնչվում է բոլոր վարչական տարածքներին»։

Վերջին օրերին, չնայած փաստին, որ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թվի կրճատում է նկատվում՝ 400-ից իջել է 200-ի, այնուամենայնիվ կառավարության առջև դրված խնդիրը՝ շփումները 70-80 տոկոսով կրճատելը, չի լուծվել: Եթե խոշոր քաղաքներում այդ ցուցանիշին մոտ են, ապա շրջաններում այն 30-50 տոկոս է: Վարչական տարածքների ղեկավարներն առաջարկել են ապրիլին նախատեսված ուսումնական տարվա սկիզբը տեղափոխել սեպտեմբեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica