close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում այսօրվանից

Առողջապահություն

4 Մայիսի 2020, 11:01
 Ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում այսօրվանից

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սահմանափակումները մի շարք ոլորտներում։ Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է՝ որ ոլորտների աշխատանքն է թույլատրվում։ 

Մասնավորապես, դրանք են. 

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում

- Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

- Մանածագործական արտադրատեսակների, հագուստի և կոշիկի մանրածախ առևտուր շուկաներում և կրպակներում՝ բացառապես կրպակների մասով

- Այլ ապրանքների մանրածախ առևտուր կրպակներում  

Կացություն, հանրային սնունդ

- Ռեստորանների ծառայություններ՝ բացառապես բացօթյա

 - «Արագ սննդի» կետերի ծառայություններ՝ բացառապես բացօթյա

- Պաղպաղակի վաճառք սայլակներ (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

- Բարերի, սրճարանների գործունեություն՝ բացառապես բացօթյա

- Գարեջրատների, պանդոկների գործունեություն՝ բացառապես բացօթյա

- Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

Վարչարարական և օժանդակ գործունեություն

- Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների մասով

Կրթություն

- Բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

- Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկպահպանվող տարածքների, արգելոցների գործունեություն

- Արխիվների գործունեություն

- Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն

- Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար

-Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով

Սպասարկման այլ ծառայություններ

Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ 94.92 - Քաղաքական կազմակերպությունների գործունեություն:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավոր սահմանափակումները կշարունակեն գործել հետևյալ ոլորտներում.

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում

- Մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

Փոխադրումներ, պահեստային տնտեսություն

- Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն

Կացություն, հանրային սնունդ

- Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ, եթե չի վարվում հյուրերի հաշվառման ռեգիստր

- Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ

- Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ

Վարչարարական և օժանդակ գործունեություն

- Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում

Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

- Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն

- Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն

- Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն

- Սպորտի բնագավառում գործունեություն

- Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն

Սպասարկման այլ ծառայություններ

- Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն

- Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն: 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 23:59-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica