close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+23°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայիսի 1-ը արդարության պայքարի խորհրդանիշ է. ՀՅԴ ՀԳՄ-ն շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ

Հասարակություն

1 Մայիսի 2020, 11:29
 Մայիսի 1-ը արդարության պայքարի խորհրդանիշ է. ՀՅԴ ՀԳՄ-ն շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, 

Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի և աշխատավորների իրավունքների պաշտպանության օրը:  Մեզանում բոլոր ժամանակներում հատուկ ակնածանք  է դրսևորվել  աշխատանքի և աշխատավորի նկատմամբ: Հայ ժողովուրդը հավաքական  արարումով և քրտնաջան աշխատանքով է  կերտել իր ինքնությունը, ամրապնդել  պետականությունը:

Համավարակի, նաև սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների պատճառով ծանր ժամանակներ է ապրում մեր ողջ հասարակությունը: Միանշանակ է, որ ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների  իրավունքների պաշտպանությունն է, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը, հանրային արդյունքի արդար բաշխումն ու աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը:

Մայիսի 1-ը արդարության պայքարի խորհրդանիշ է: Աներկբա է՝ օրեցօր խորացող մարտահրավերները հաղթահարելու, հասարակության բոլոր շերտերի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի համար համարժեք պետական քաղաքականություն է  անհրաժեշտ:

Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ և մեր հաստատակամությունը հայտնում՝ կանգնելու աշխատավորի կողքին, պաշտպանելու նրա իրավունքները հանուն համազգային բարօրության և մեր երկրի անխաթար և խաղաղ զարգացման: 


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
01.05.2020

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica