close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխարհում կորոնավիրուսի դեմ 120 պատվաստանյութ է արդեն մշակվում. Le Figaro

Աշխարհ

30 Ապրիլի 2020, 14:09
 Աշխարհում կորոնավիրուսի դեմ 120 պատվաստանյութ է արդեն մշակվում. Le Figaro

Ներկայումս աշխարհում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ գտնելու 120 նախագիծ է իրականացվում: Դրանցից 8-ը կլինիկական փորձարկումների փուլում են` մարդկանց մասնակցությամբ. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է  ֆրանսիական  Le Figaro պարբերականը` վկայակոչելով Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի հրապարակած տվյալները:

Գիտնականներն առանձնահատուկ նշել են չինական նախագիծը, որը ղեկավարում է հոնկոնգյան CanSino ընկերությունը: Այն կլինիկական առաջին և երկրորդ փուլի փորձարկումների հարցում բոլորից առաջ է անցել: Առաջին փուլի թեստավորման նպատակը պատվաստանյութի անվտանգության ստուգումն է, իսկ երկրորդ, հետագայում նաև երրորդ փուլերինը` դրա արդյունավետության գնահատումը առողջապահության մարմինների կողմից արդեն մարքեթինգային հետազոտություններից առաջ:

Լոնդոնյան դպրոցում ընդգծել են, որ առաջատարների եռյակում չինական արտադրողներ են, մասնավորապես` դեղագործական հսկա Sinovac-ը, որը ամերիկյան Nasdaq բորսայի վարկանիշում է, և Շենչժենի բժշկական համալսարանի հովանավորությամբ գործող երկու նախագիծ:

Հաջող են համարվում նաև Օքսֆորդի համալսարանի բրիտանական նախագիծը և գերմանական BioNTech-ինը: Երկուսն էլ առաջին փուլում են:

ԱՄՆ-ում նույնպես փորձարկվում է երկու պատվաստանյութ` Moderna և Inovio Pharmaceuticals ընկերություններինը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica