Հույս ունենք՝ կորոնավիրուսի պատվաստանյութը կստեղծվի ավելի շուտ, քան մեկ տարվա ընթացքում. ԱՀԿ
Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Քլյուգեի պնդմամբ՝ կազմակերպությունում հույս ունեն, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կհաջողվի ստեղծել առավելագույնը մեկ տարվա ընթացքում. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով։
«Ոչ ոք չգիտի, թե երբ կհայտնվի պատվաստանյութը։ Սովորաբար այդ գործընթացը 12-18 ամիս է տևում։ Մենք հույս ունենք՝ աննախադեպ համակարգման շնորհիվ դա տեղի կունենա ավելի շուտ, քան մեկ տարվա ընթացքում»,- հստակեցրլ է Քլյուգեը։