close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վավերացվելիք Լանզարոտեի «լուսավոր» կոնվենցիայի ենթատեքստն ու պաշտպանական թաղանթը

Քաղաքական

29 Ապրիլի 2020, 16:20
 Վավերացվելիք Լանզարոտեի «լուսավոր» կոնվենցիայի ենթատեքստն ու պաշտպանական թաղանթը

Երեխաների պաշտպանությունը շատ կարևոր խնդիր է, մանավանդ, երբ հարցը վերաբերում է սեռական բնույթի բռնություններից պաշտպանությանը:

Իմ իմաստուն ընկերներից մեկը շատ հետաքրքիր մի բան ասաց՝ լուծումներում կարևոր է ենթատեքստն ու կատարողը և օրինակ բերեց Սարյանին ու իր կտավները ի տարբերություն Վերնիսաժում ցուցադրվող կտավների, որոնք վարպետության տեսանկյունից, գուցե, զիջող նկարներ չլինեն։ 

Նմանապես, եթե երեխաների պաշտպանության թեմաներով զբաղվեր, օրինակ, հայ ծնողների ասոցիացիա կամ նմանատիպ մի այլ կառույց, ինչպես, որ հենց Սարյանն էր արվեստի գլուխգործոցներ հեղինակում, երեխաների պաշտպանության խնդիրն այլ տեսանկյունից կդիտարկվեր, բայց, քանի որ նման հարցերով զբաղվում են ԼԳԲՏ շահերը սպասարկողները, դա լրիվ այլ ենթատեքստ է պարունակում և խնդիր է։

Եվ ապշում ես, երբ սկսում ես տեսնել, թե որտեղից և ինչպես է գալիս ենթատեքստը և ինչ պաշտպանական թաղանթով է պատված։ Այ քեզ «լուսավոր» Լանզարոտ․ փաստորեն մարդիկ աշխարհն իրենց արշինով են չափում՝ 

  • Մանկապիղծներին առնչվող կազմակերպությունների մեծամասնությունը Եվրոպայից է [1], 

  • Մանկապիղծ տեսանյութերի էլեկտրոնային տեղակայումը նույնպես 78,8 տոկոսով Եվրոպայում է [2]։ 

Պատկերն էլ ավելի է խտանում երբ սկսում ես դիտարկել Լանզարոտի կոնվենցիան վավերացրած պետությունների փորձը։

1․ Ֆինլյանդիան ստորագրել է Լանզարոտի կոնվենցիան 2007 թ․-ին վավերացրել է 2011 թ․-ին [3], բայց դա չի խանգարել, որ երկրում գործի մանկապիղծների խմբավորում 2004 թ․-ից մինչև 2018 թ․, ընդ որում, Ֆինլյանդիայում գործող խմբավորումը կապ ունի 17 արևմտյան երկրներում գործող այլ մանկապիղծ խմբերի հետ [4]։ Հետաքրքիր է, որ Ֆինլյանդիայում 2016 թ․-ին ընդհանուր առմամբ սեռական բնույթի բռնությունները 2015 թ․-ի նկատմամբ աճել է 8,6 %-ով [5], ինչը հաստատ բնակչության աճի հետ չի կապված։

2․ Բելգիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007 թ․-ին վավերացրել է 2013 թ․-ին [3], բայց դա չի խանգարել նրան, որ այնտեղ գործի մանկապիղծների խմբավորում, այն էլ գլոբալ մասշտաբի, որին հնարավոր եղավ հայտնաբերել միայն 2020 թ․-ին ոստիկանության հատուկ գործողությունների շնորհիվ [6]: Հետաքրքիր է, որ Բելգիայում երեխաների նկատմամբ բռնությունների 1/3 մասը սեռական բնույթի են և դրանք են երեխաների մահացության հիմնական պատճառը [7]:

3. Նիդեռլանդները Լանզարոտի կոնվենցիան ստորագրել են 2007 թ․-ին, վավերացրել 2010 թ․-ին [3], չնայած դրան, այնտեղ է տեղակայվում մանկապիղծ էլեկտրոնային նյութերի մեծամասնությունը՝ մոտ կեսը [2]: Հատկանշական է, որ իրեն իրավապաշտպանական առաջնորդ հայտարարած Եվրոպան իր զանազան զիզի-բիզի կոնվենցիաներով տեղակայում է մանկապիղծ էլեկտրոնային նյութերի 78,8% [2] և տունն է մանկապիղծներին առնչվող ու դրանց շահերը սպասարկող կառույցների [1]:  Նմանատիպ նյութեր 2012 թ․-ից տարածողներից մեկին ձերբակալել են միայն վերջերս [8]:

4. Պորտուգալիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007 թ․-ին, վավերացրել 2012 թ․-ին [3]: Ի դեպ Պորտուգալիան 2007 թ․-ի մի հոդվածում ներկայացվում է որպես "դրախտավայր" մանկապիղծների համար [9]: Կոնվենցիայի վավերացումը չի խանգարել վարել մանկապիղծ գործունեություն երկար տարիներ, որը բացահայտվել է կրկին ոստիկանության միջազգային հատուկ գործողությամբ միայն վերջերս [10]: Պորտուգալիայի մասին հետաքրքիր տվյալներ կան նաև այստեղ [11]:

5. Շվեդիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007 թ․-ին, վավերացրել 2013 թ․-ին [3]։ Շատ հետաքրքիր երկիր է։ Չնայած կոնվենցիայի վավերացմանը, Ֆեյսբուքում կա 3594 հետևորդ ունեցող Շվեդական մանկապիղծների ցանց էջը [12]: Չնայած կոնվենցիայի «կանխարգելիչ» բնույթին, մանկապիղծին այնտեղ թույլ են տալիս երեխա որդեգրել [13] և մեղմացվում են մանկապիղծների պատիժները [14]:

6. Նորվեգիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007 թ․-ին, վավերացրել 2018 թ․-ին [3]: Հայտնի է երեխաների պաշտպանության իր ծառայությամբ, որում որոշում կայացնողների շարքում էին մանկապիղծները [15]: Այնտեղ են բնակվում նաև «արհեստավարժ» մանկապիղծներ, որոնք հասցրել են բռնաբարել 300 երեխայի [16]: Ձեզ կթվա, թե Նորվեգիան «հետամնաց» երկիր է և մինչև Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը նրանց երեխաներին հատուկ տեղեկացման դասընթացներ չեն մատուցվել, բայց դուք չարաչար կսխալվեք. այս 2007 թ․-ի հոդվածում նշվում է, որ սեռական կրթությունը Նորվեգիայի դպրոցներում պարտադիր է [17], սա էլ 1978 թ․-ի հոդված է՝ [18], այստեղից էլ կարելի հասկանալ, թե այնտեղ ապրող մանկապիղծների "արհեստավարժության" արմատները որտեղից են գալիս։ Ու մանկապիղծները այնտեղ միայնակ չեն այլ ցանցեր ունեն, որտեղ ներգրավված են մանկապարտեզի դաստիարակից մինչև քաղաքական գործիչներ [19]:

Եվ վերջապես, մի շատ հետաքրքիր տենդենց է նկատվում, որ երեխաների պաշտպանությամբ զբաղվող բարձրաստիճան ՄԱԿ-ի և Եվրոպական կառույցների խորհրդատուները պատահաբար մանկապիղծ են դուրս գալիս [20], նրանց ձերբակալում են, իսկ նրանց ձեռքով ստեղծված կոնվենցիաներն ու ուղեցույցները ստիպում են կիրառել։ Մեծ Բրիտանիան էլ կարծես ալեկոծվում է մանկապղծության դեպքերից [21], իսկ թե երբ է ստորագրել և երբ վավերացրել Լանզարոտի կոնվենցիան կթողնեմ ընթերցողի հետաքրքրությանն ու այե ընթացքում կարևոր փաստերի դուրսբերմանը։

Հ.Գ. Նրանց գործերով կճանաչեք նրանց

Արամ Բաղիյան, տ.գ.թ., պահեստազորի մայոր

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ում պատրաստվում են վավերացնել ԵԽ Լանզարոտեի կոնվենցիան: Yerkir.am-ը ավելի վաղ հրապարակել էր բժիշկ Զաքար Խոջաբաղյանի դիտարկումները, որտեղ բժիշկն անդրադարձել էր վերոնշյալ կոնվենցիայի մի շարք խնդրահարույց կողմերին և խութերին:

Հղումներ

  1. https://en.wikipedia.org/wiki/List_of_pedophile_and_pederast_advocacy_organizations 

  2. https://www.bbc.com/news/technology-48022950

  3. https://www.coe.int/en/web/conventions/full-list/-/conventions/treaty/201/signatures

  4. https://www.dw.com/en/finnish-police-uncover-sprawling-child-sex-abuse-ring/a-48083970 

  5. https://www.helsinkitimes.fi/finland/finland-news/domestic/14493-statistics-finland-sex-crimes-increased-by-8-6-in-2016.html

  6. https://www.europol.europa.eu/newsroom/news/90-suspects-identified-in-major-online-child-sexual-abuse-operation

  7. https://www.humanium.org/en/belgium/

  8. https://www.europol.europa.eu/newsroom/news/dark-web-child-abuse-administrator-of-darkscandals-arrested-in-netherlands

  9. https://www.dailymail.co.uk/news/article-488654/Why-Portugal-haven-paedophiles--disturbing-backcloth-Madeleine-case.html

  10. https://www.interpol.int/en/News-and-Events/News/2020/International-collaboration-leads-to-arrest-of-child-sexual-abuser-in-Portugal

  11. https://www.humanium.org/en/portugal/

  12. https://www.facebook.com/Sweden-pedophile-network-803717982999151/

  13. https://www.dailymail.co.uk/news/article-2515524/Paedophile-sexually-abused-year-old-girl-given-permission-adopt-child-Sweden.html

  14. https://sputniknews.com/europe/201803151062551605-sweden-child-molesters/

  15. https://www.sundayguardianlive.com/lifestyle/case-exposing-double-standards-norways-cps

  16. https://www.bbc.com/news/world-europe-46287974

  17. https://www.tandfonline.com/doi/abs/10.1080/14681810601134702?src=recsys&journalCode=csed20

  18. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/12178333

  19. https://www.tnp.no/norway/panorama/5403-pedophile-abuse-network-operation-darkroom-shakes-norway

  20. http://www.bbc.com/news/uk-43075546

  21. https://www.independent.co.uk/news/uk/crime/paedophile-uk-arrest-child-sex-abuse-police-internet-a9396661.html 

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica