close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից. Ավետիք Չալաբյան

Քաղաքական

29 Ապրիլի 2020, 11:24
 Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից. Ավետիք Չալաբյան

Երեկ Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը ծանր հարված է շատերիս համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չորս հայ մարդու կյանք խզվել է կույր ագրեսիայի պատճառով, երկու մեծ համայքներ հայտնվել են լայնամասշտաբ վենդետայի եզրին, իրավապահ մարմինները անկարող են եղել կանխել բռնության նոր ալիքը, նույնիսկ ոստիկանապետի եւ ոստիկանական հատուկ ստորաբաժանման ներկայությունը չի օգնել։

Ես դատապարտում եմ այս բռնության բոլոր մեղավորներին, եւ կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ վերջ տալ ամենաթողությանը, այն բերում է անարխիայի եւ քաոսի։ Մեր երկրում կա օրենք, նաեւ մարդասպաններին դատելու համար, եւ պետության պարտքն է ապահովել օրենքի կիրառումը, ոչ թե թողտվությամբ եւ անվճռականությամբ թույլ տալ ինքնիրավչություն եւ ինքնադատաստան, սա ուղիղ ճանապարհ է դեպի միջնադար։

Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից եւ կկարողանա իրավիճակը արագ վերցնել վերահսկողության տակ, մինչ այդ ցավակցում եմ երեկվա բռնության բոլոր զոհերի հարազատներին, եւ հորդորում նրանց՝ դադարեցնել ցանկացած նոր բռնություն, այն միայն դժբախտություն է բերելու բոլոր կողմերին, եւ մեծ ցավ՝ մեր ամբողջ երկրին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica