close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կազմակերպվել է ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացու մուտքը Հայաստան․ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Ռուսաստանի գործընկերը

Իրավունք

28 Ապրիլի 2020, 12:42
 Կազմակերպվել է ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացու մուտքը Հայաստան․ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Ռուսաստանի գործընկերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան և խնդրել աջակցել ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ երիտասարդի Հայաստան մուտքի հարցում: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանձնակատարը տեղեկացրել է, որ իրեն դիմած քաղաքացու ընտանիքի անդամները՝ կինը և երկու անչափահաս երեխաները, 2019 թվականի հոկտեմբերից գտնվում են Հայաստանում և ընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ երեխաներին և կնոջը խիստ անհրաժեշտ է ընտանիքի հոր ներկայությունը Հայաստանում:

Տատյանա Մերզլյակովան նշել է նաև, որ քաղաքացին պատրաստակամություն է հայտնել Հայաստան տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունից մեկնող մոտակա չվերթով, այդուհանդերձ, ունի մտավախություն, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքացիության հիմքով իր մուտքը ՀՀ տարածք կարգելվի:

Բարձրացված հարցի առնչությամբ հրատապության կարգով գրություն է հասցեագրվել Պարետին:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման նպատակով համագործակցել է Եկատիրենբուրգում ՀՀ պատվո հյուպատոսի և Պարետի հետ։

Համագործակցության արդյունքում, հաշվի առնելով գործի հանգամանքները, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացին այսօր ժամանել է Հայաստան։

ՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
13 Հուլիսի 2020, 14:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica