Դա մեր բարոյական պարտքն է որպես հրեական պետություն. Կնեսետի անդամի հայերեն գրառումը՝ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Հասարակություն

Իսրայելի Կնեսետի պատգամավոր Յաիր Լապիդը թվիթերյան միկրոբլոգում իր միկրոբլոգում հայերեն գրառում է արել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ինչպես նախորդ տարիներին մենք օրինագիծ ենք առաջարկել ի հարգանք հայոց ցեղասպանության։ Դա մեր բարոյական պարտքն է որպես հրեական պետություն»:
Today is Armenian Genocide Remembrance Day. Just as in previous years, we have proposed a law to recognize the Armenian Genocide. It is our moral responsibility as the Jewish State.
— יאיר לפיד - Yair Lapid (@yairlapid) April 24, 2020