close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք էս վատ, շատ վատ գաղափարն ու մարդկանց մի դրդեք հուսահատ քայլերի. Նաիրա Զոհրաբյան

Բլոգեր

22 Ապրիլի 2020, 21:00
 Քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք էս վատ, շատ վատ գաղափարն ու մարդկանց մի դրդեք հուսահատ քայլերի. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ով է էս «գրանդիոզ» գաղափարի հեղինակը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ակնհայտորեն գերազանցելով իր լիազորությունները, հորդորում է քաղաքացիներին վճարել կոմունալ ծախսերը, քանի որ հանձնաժողովը մտածել ու որոշել է, այսօրվանից կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը վերացել է։
Փաստորեն, էս հանձնաժողովը որոշել է, որ եթե սոցիալական որոշ խմբերի հաշվի համարի վրա 67 կամ 100 հազար դրամ են փոխանցել, պարետի կոչով տանը նստած չաշխատող քաղաքացին պիտի վազի գազ-լույս-ջուր մուծի ու գա տուն` «գալադովկա» անի։ Իսկ այն հազարները, ովքեր խելոք տանը նստած են ու աջակցության ոչ մի «պակետում» չկան, նրանց գազ-լույս-ջուր եռամիասնությունը կանջատվի ու վերջիններս անլույս ու անգազ «գալադովկա» կանեն։

Հա, չմոռանաք հանկարծ, որ հազարավոր ընտանիքներում հոսանքի անջատման հետ ինտերնետն էլ է գնալու, ու երեխաները հրաժեշտ են տալու հեռավար ուսուցմանը։

Եվ ուրեմն, քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք էս վատ, շատ վատ գաղափարն ու մարդկանց մի դրդեք հուսահատ քայլերի։

Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica