close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+20°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

28 աշխատակից և $108.000 պարգևավճար ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունում՝ Փաշինյանի օրոք

Քաղաքական

22 Ապրիլի 2020, 17:56
 28 աշխատակից և $108.000 պարգևավճար ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունում՝ Փաշինյանի օրոք

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը (մեկ թվով)՝ 09.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը և որքա՞ն է հիմնարկի աշխատակիցների թիվն այս պահին:  

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցներին նշված հատվածում վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 51.911.752 դրամ (ավելի քան $ 108.000): 

Հայտնվում է նաև, որ Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների թիվն այս պահին 28-ն է (այս թիվը վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ սահմանված առավելագույն թիվն է): 

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2018 թ. մայիս – 2019 թ. դեկտեմբեր ընկած հատվածում (Փաշինյանի իշխանության օրոք) ՀՀ արտգործնախարարության աշխատակիցների ստացած պարգևավճարների թիվը կազմել է 424.882.253,00 (շուրջ $ 891.000):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica