close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սով` համավարակի պատճառով. ՄԱԿ-ը զգուշացնում է

Աշխարհ

22 Ապրիլի 2020, 12:56
 Սով` համավարակի պատճառով. ՄԱԿ-ը զգուշացնում է

Ընդամենը մի քանի ամիս անց մարդկությունը կարող է բախվել «բիբլիական մասշտաբի» սովի. ըստ Yerkir.am-ի` հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին` անհրաժեշտություն համարելով համաշխարհային պարենային անվտանգության ապահովումը:

«Covid-19-ը ոչ միայն համայն մարդկության առողջության սպառնալիք է, այլ նաև` հումանիտար աղետ: Հակամարտությունների գոտիներում բնակվող միլիոնավոր մարդիկ կարող են հայտնվել սովի առջև»,-  նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Որպեսզի զանգվածային սով չսկսվի,  Բիզլին կոչ է արել բոլոր երկրներին` գործել հենց այսօրվանից` ապահովելով հասանելիություն, թույլ չտալով ֆինանասավորման ու առևտրի խափանումներ:

ՄԱԿ-ի տվյալներով` ամեն օր աշխարհում սովից տառապում է  821 միլիոն մարդ, իսկ կորոնավիրուսի պատճառով այդ թիվը կարող է ավելանալ 130 միլիոնով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica