close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+23°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ իշխանությունները պարտավոր են հայտարարել, որ չկա հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Քաղաքական

22 Ապրիլի 2020, 10:10
 ՀՀ իշխանությունները պարտավոր են հայտարարել, որ չկա հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների այս փուլի մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այսօրվա արտահայտած մոտեցումների կապակցությամբ։ ՀՅԴ Բյուրոն նաև իր մտահոգությունն է հայտնում, որ ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունը կատարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների արտգործնախարարների հեռավար հանդիպումից ընդամենը ժամեր առաջ։

Ցանկացած կարգավորման բանաձեւի մեջ առաջնայինը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Իսկ կողմերի միջեւ ցանկացած համաձայնություն պետք է լինի համարժեք եւ միաժամանակյա։

Ուղղակի անհրաժեշտություն է հստակ հայեցակարգի վրա հիմնված աշխատանքների իրականացումը, այդ թվում Արցախի Հանրապետության հետ ՀՀ-ի ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկումը։

Ակնկալում ու պահանջում ենք ՀՀ իշխանություններից բանակցային գործընթացում առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991թ. անկախության եւ հետագա սահմանադրական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։

ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ սեղանին չկա հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ և որ Հայաստանը դա ստորագրելու արտաքին ճնշումների ենթակա չէ։

Միաժամանակ, հարկ ենք համարում արձանագրել, որ արտաքին ճնշումներին դիմակայելու միակ միջոցը համազգային համերաշխությունն է, որն ստեղծելու գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանություններն են. Արցախի հիմնահարցում, բոլո՛րս, ազգովի պատասխանատվություն եւ անելիք ունենք։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica