close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դրական լուծված պատմություն. ՄԻՊ-ը մեկուսացումից հետ է վերադարձրել կնոջը

Իրավունք

21 Ապրիլի 2020, 11:30
 Դրական լուծված պատմություն. ՄԻՊ-ը մեկուսացումից հետ է վերադարձրել կնոջը

Այս օրերին ՄԻՊ թեժ գծի զանգերը ոչ միայն 4 անգամ ավելացել են, այլ նաև ավելացել են արագ արձագանքում պահանջող գործերի թիվը. հիմա 10 ստացած զանգից 8-9 պահանջում է արագ արձանքում։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն:

«Արտակարգ դրության օրերի դրական ելքով պատմություններից մարդկանց առօրյա հոգսերի մասին…

Ինձ էր դիմել մի քաղաքացի և տեղեկացրել, որ իր մորը տեղափոխել են մեկուսացման վայր և այդ պատճառով ընտանիքում իրենք խնդիրներ ունեն հիվանդ տատիկին խնամելու հարցում:

Ընտանիքի պատմությունից պարզ էր, որ դիմումատուի մայրն աշխատում է արտադրամասերից մեկում, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի դեպք, բայց մայրը առանց այդ էլ մոտ մեկ ամիս չէր ներկայացել աշխատանքի, քանի որ պետք է խնամեր ծանր հիվանդություն ունեցող տատիկին։ Չնայած այդ փաստին՝ Ոստիկանության ծառայողները նրան մեկուսացման նպատակով տեղափոխել էին հյուրանոց և դրա հետևանքով տատիկը մնացել էր առանց խնամքի և հայտնվել ծանր հոգեբանական վիճակում՝ հիվանդության սրման վտանգով:

Բողոքը ստանալուց հետո իմ աշխատակազմն արագ կապ է հաստատել Առողջապահության նախարարության հետ, տարվել է անհրաժեշտ աշխատանք, որի արդյունքում էլ կարողացանք կնոջն արագ տուն վերադարձնել մեկուսացումից (ինչպես ընդունված է կոչել՝ ինքնամեկուսացման)»։


ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica