close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապաքինման գործընթացից հասարակության որոշ հատվածների դուրս թողնելը կարող է հանգեցնել «ավելի վատ վիրուսի՝ եսասեր անտարբերության». Հռոմի պապ. Reuters

Աշխարհ

20 Ապրիլի 2020, 12:35
 Ապաքինման գործընթացից հասարակության որոշ հատվածների դուրս թողնելը կարող է հանգեցնել «ավելի վատ վիրուսի՝ եսասեր անտարբերության». Հռոմի պապ. Reuters

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զատկին հաջորդող կիրակի օրը` ապրիլի 19-ին, Վատիկանից դուրս է եկել և պատարագ մատուցել մի քանի թաղամաս հեռու գտնվող դատարկ եկեղեցիներից մեկում. այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, հայտնում է Yerkir.am-ը։

Նշվում է՝ Հռոմի պապն ասել է, որ այս պահին աշխարհում անարդարությունը բուժելու ժամանակն է: Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել նաև, որ համաշխարհային միասնության բացակայությունը և ապաքինման գործընթացից հասարակության որոշ հատվածների դուրս թողնելը կարող է հանգեցնել «ավելի վատ վիրուսի՝ եսասեր անտարբերության»:

Ֆրանցիսկոս պապը, մասնավորապես, նշել է.

«Գթասրտությունը չի լքում նրանց, ովքեր մնում են հետևում: Մինչ մենք անհամբերությամբ սպասում ենք համավարակից դանդաղ և դժվար ապաքինման, կա վտանգ, որ մենք կմոռանանք նրանց, ովքեր մնում են հետևում: Վտանգն այն է, որ մենք կարող ենք վարակվել շատ ավելի վատ վիրուսով՝ եսասեր անտարբերությամբ: Վիրուս, որը տարածվում է այն պատճառով, որ մարդիկ մտածում են, որ կյանքը լավ է, եթե այն լավ է ինձ համար, որ ամեն ինչ լավ կլինի, եթե լավ լինի ինձ համար: Դա սկսվում է այդպես և ավարտվում է նրանով, որ նախապատվություն են տալիս մեկին՝ մյուսի նկատմամբ, անտեսում են աղքատներին, առաջադիմության խորանի վրա զոհաբերում են նրանց, ովքեր հետևում են մնում: Այս համավարակը մեզ հիշեցնում է՝ տառապող մարդկանց միջև չկա տարբերություն կամ սահման: Մենք բոլորս փխրուն ենք, բոլորս հավասար ենք և բոլորս թանկ ենք»։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica