close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ում քննարկվեց ԵԱՏՄ շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը

Քաղաքական

17 Ապրիլի 2020, 15:43
 ԱԺ-ում քննարկվեց ԵԱՏՄ շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը

ՀՀ խորհրդարանն իր այսօրվա նիստում քննարկեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Արձանագրությամբ ապահովվում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու եւ ավելի կողմերի տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա:

Գեղամ Գևորգյանի խոսքով` արձանագրությունը որևէ առնչություն չունի պետական գաղտնիք կազմող տեղեկատվության հետ, որը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:

Հիշեցնենք՝ փաստաթուղթն ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica