close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալեն Սիմոնյանը գուցե ակնարկում է, որ ԱԺ-ն կարող է ինչ-որ գործընթաց նախաձեռնել կաթողիկոսի փոփոխության հարցով. Չալաբյան

Քաղաքական

15 Ապրիլի 2020, 17:42
 Ալեն Սիմոնյանը գուցե ակնարկում է, որ ԱԺ-ն կարող է ինչ-որ գործընթաց նախաձեռնել կաթողիկոսի փոփոխության հարցով. Չալաբյան

Ապրիլի 14-ին Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր գրառման մեջ նշել է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիներ պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխությունը, գուցե ակնարկելով, որ արտակարգ դրության ավարտից հետո, Ազգային ժողովը կարող է նույնիսկ ինչ-որ գործընթաց նախաձեռնել այդ հարցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս կապակցությամբ, պարոն Սիմոնյանին ցանկանում եմ հիշեցնել հետևյալը՝

ա) Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 17-ի

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա, պարոն Սիմոնյանը պետք է հարգի Սահմանադրությունը և երաշխավորի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեության ազատությունը, և իր հայտարություններով չփորձի միջամտել նրա գործունեությանը։

բ) Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 18-ի

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա, պարոն Սիմոնյանը պետք է ևս մեկ անգամ հարգի Սահմանադրությունը և ճանաչի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի հոգևոր կյանքում, և չփորձի նսեմացնել այն՝ եկեղեցու վեհափառ հայրապետին ուղղված արհամարական արտահայտություններով։

Որպես հայ քրիստոնյա, լրացուցիչ իմ կողմից նշեմ, որ եկեղեցին ոչ միայն նրա հովիվներն են, այլևս իմ պես բազմաթիվ հավատավոր մարդիկ, և եկեղեցուց դուրս որևէ մեկը իրավունք չպետք է վերապահի իրեն մեր անունից խոսել, կամ էլ մեզ ցուցումներ տալ։ Իրականացրեք Սահմանադրությամբ ձեզ վերապահված լիազորությունները, և մի փորձեք դուրս գալ դրանց շրջանակներից, դուք դրա հետևանքերը կարծես լավ չեք գիտակցում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica