close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+23°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փետրվարին մինչև 10 000 դրամի գազ և մինչև 5000 դրամի հոսանք սպառած քաղաքացիների գումարի կեսը կվճարի պետությունը․ 11-րդ միջոցառումը

Տնտեսական

13 Ապրիլի 2020, 12:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փետրվարին մինչև 10 000 դրամի գազ և մինչև 5000 դրամի հոսանք սպառած քաղաքացիների գումարի կեսը կվճարի պետությունը․ 11-րդ միջոցառումը

Փետրվարին մինչև 10 000 դրամի գազ և մինչև 5000 դրամի հոսանք ծախսած քաղաքացիների այս գումարի կեսը կվճարի պետությունը՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի որոշում կայացրեց ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում՝ հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց մանրամասները․ միջոցառման  նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Միջոցառման շահառու են  բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բոլոր բնակիչ-բաժանորդները, որոնց  այս տարվա փետրվարի ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում  սպառված համապատասխանաբար բնական գազի եւ էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

Ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ եւ էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին, որպեսզի փոխանցեն միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին։

Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս միջոցառումը վերաբերում է բոլոր բաժանորդներին՝ անկախ նրանից՝ ժամկետանց պարտքեր ունեն, թե ոչ: Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica