close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք «Հիշեք»… Մենք կպահանջենք

Հարթակ

11 Ապրիլի 2020, 22:36
 Դուք  «Հիշեք»… Մենք կպահանջենք

Երկրում առկա կացությանը զուգահեռ, երբ բովանդակ մարդկությունը, աշխարհի բոլոր պետությունները, միջազգային կազմակերպություններն ու կառույցները պայքարում են օդում թևածող և անտեսանելի թշնամու դեմ, եկավ ապրիլը։

 Բոլոր ազգերը ունեն հիշատակի և հաղթանակի օրեր, ամիսներ, տարեթվեր, սակայն քչերը ունեն այնպիսի ամիս և օր, երբ ոգեկոչում են իրենց ազգակիցների անմեղ թափված արյունը, երբ հիշում են իրենց ազգի այդ օրերի բնակչության թվի գրեթե կեսի բնաջնջման ցավը, իրենց հայրենիքի անվերադարձ կորուստը և վերահաստատում արդար մղումը պայքարելու հանուն իրենց կորուսյան հայրենիքի վերադարձի, հանուն ցեղասպան ժողովրդին ստիպելու՝ առերեսվել սեփական պատմությանն ու ծնկի գալ արդարություն կոչվող անժամանցելի «դատարանի» առաջ։

Ցավ է, մեծ ցավ, երբ շուրջ մեկ դար և ավելի մի ողջ ժողովուրդ «դռնեդուռ» ընկած աղերսում է համայն աշխարհին, գերտերություններին, օրվա աշխարհի քաղաքական ուղեգիծը գծող ղեկավարներին ճանաչել իրենց ցավը և կարեկից լինել դրան։

Նախորդ պարբերության մեջ տեղ գտած մտայնությունը անշուշտ ունեցել է լուրջ և ընդգծված բացառություններ՝ պոռթկուն պայքարի ժամանաշրջաններ, որոնցով հետնեմեսիսյան շրջանում ևս մեկ անգամ կարողացանք մեր երեսից մաքրել մոռացության խարանը, նոր շունչ տալ Ցեղասպանության եղելության բարձրաձայնմանը և արյան ու զենքի ուժով գծել սեփական պայքարի ուղեգիրը՝ Հայ Դատը։

Հայաստանի Հանրապետության վերանկախացումը առիթ եղավ դադարեցնել այլ տեսակի պայքարը և գործը հանձնել դիվանագետներին։ Ավաղ, ՀՀ ոչ մի իշխանություն ուժ և համարձակություն, չեմ վարանի ասել ազգային մղում չունեցավ միջազգային մակարդակով բարձրաձայնել ցեղասպանության հարցը իբրև պահանջատիրական պայքար։ Այս ամենի գագաթնակետը եղավ 2009 թվականին մեջտեղ եկած հայ-թուրքական բանակցային նոր գործընթացը, որը պարունակում էր ոչ հայամետ նախապայմաններ սահմանի վերաբացման հետ կապված և փողոց հանեց բազմահազար հայորդիների աշխարհի բոլոր ծագերում՝ ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա, մինչև Լիբանան, Սիրիա և Հայաստան։ Ամեն պարագայում նախկին իշխանությունները խոհեմություն ունեցան 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների շրջանակներում ընդունված համահայկական հռչակագրում հաստատել, որ ՀՀ-ը պահանջատեր է հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների իրացման համար և 2018-ի գարնանը հետ կանչելու ՀՀ ստորագրությունը և այդ արձանագրությունները ուղարկել պատմության աղբանոց։

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր, ո՞րն է այսօրվա քաղաքական էլիտայի մոտեցումը այս կարևորագույն հարցին, ա՞րդյոք պատրաստվում են շարունակել պահանջատիրական արդեն իսկ մեկնարկած ուղեգիծը, թե՞ գրանցելու են նահանջ այս հարցում հանուն «խաղաղության», հայտնի չէ։

Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը հայտարարություն էր տարածել, որով հորդորում էր՝ հաշվի առնելով ստեղծված կացությունը դիմատետրում (facebook) նկարներ տեղադրել «Հիշում եմ» խորագրի ներքո։

Հիմա հարց ՀՑԹԻ տնօրենին և այս նախաձեռնության հեղինակներին` ի՞նչ տեսություն եք տարածում՝ որպես Հայոց Ցեղասպանության հարցով զբաղվում հայ իրականության մեջ գոյություն ունեցող բացառիկ կառույց, ի՞նչ եք ցանկանում քարոզել, ի՞նչ մտայնություն ձևավորել։ Ուզում եմ հիշեցնել, հարգելիներս, որ դուք միայն հիշողություն պահպանող չեք և իրավունք չունեք մեր ժողովրդին ետ մղել իր՝ թերևս ընդհամենը լոզունգային, բայց իրականության մեջ նաև մտածելակերպի ձևավորման գործում նստվածք թողնող պահանջատիրական ուղղթյունից։ Ու՞մ եք ինչ ուզում հիշեցնել, մե՞զ՝ հայերիս, աշխարհի՞ն՝ որպեսզի կարեկցանքով «ձեռքները մեր ուսին թմփթմփացնեն» և բարեկամաբար մեզ հետ սգան։ Մեզ մեր իրավունքներն են հետաքրքրում, մենք մեր ցավը կարող ենք հիշել և սգալ։ 1983-ին Լիսաբոնում ողջակիզված 5 հայորդիներին հիշողությունը չէր, որ մղեց իրենց կյանքով Հայ Դատի ջահը վառել, այլ պահանջատիրությունը և արդարությունը վերականգնելու անհագ ձգտումը։

Դուք թանգարանի պահակ չեք, դուք Հայոց ցեղասպանություն երևույթի և Հայ Դատի պահապան կառուց եք։ Ամոթ է։

Դուք «Հիշեք»…, մենք կպահանջենք…

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica