close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում հավաքագրում են թուրքմեն միգրանտներին` Սիրիա ուղարկելու համար

Աշխարհ

10 Ապրիլի 2020, 16:53
 Թուրքիայում հավաքագրում են թուրքմեն միգրանտներին` Սիրիա ուղարկելու համար

Թուրքմեն միգրանտներին, որոնք Թուրքիայում անգործ են մնացել, սկսել են հավաքագրել ահաբեկչական կազմակերպությունների էմիսարները` Սիրիա ուղարկելու նպատակով: «Խրոնիկա Թուրքմենիստանա» պարբերականին ռուս-թուրքմենական բարեկամության  «Սոոտեչեստվեննիկ» միության ղեկավար Մաքսաթ Սապարմուրադովը հայտնել է, որ  նրանց առաջարկում են 2000-ական դոլար: Ըստ նրա` այդ նպատակի համար Քաթարից Թուրքիա է բերվել 2 մլն դոլար. տեղեկացնում է yerkir.am-ը` rosbalt.ru-ին հղումով:

«Նախկինում պոտենցիալ կողմնակիցներ փնտրում էին մզկիթներում: Երբ դրանք փակվեցին, սկսեցին աշխատել սոցցանցերում` փնտրելով առանց աշխատանքի մնացածներին: Հաճախ մարդկանց մոլորեցնում են, թե Սիրիայում խաղաղ աշխատանք կա, տանում են ոչ թե կռվելու, այլ մաքրություն անելու, խոհանոցում աշխատելու, տնտեսության մեջ օգնելու: Դա, իհարկե, սուտ է»,- ասել է Սապարմուրադովը:

Ըստ նրա` թուրքմեններն այնքան էլ հավատացյալ չեն, այդ պատճառով չեն պայքարի գաղափարների համար, այլ ընդամենը` ֆինանսական խնդիրների: Ճգնաժամի պայմաններում նրանց համար է դժվար է աշխատանք գտնել, և այդ իրավիճակում «շատերը ստիպված կգնան հանցագործության»:

Մաքսաթ Սապարմուրադովի կարծիքով` համավարակի ժամանակ անհրաժեշտ է ՄԱԿ-ի հատուկ ծրագիր այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica