close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ են Ռուսաստանի սուպերմարկետները հայկական ապրանքը միջնորդավորված ընդունում․ ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանումը

Տնտեսական

10 Ապրիլի 2020, 14:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ են Ռուսաստանի սուպերմարկետները հայկական ապրանքը միջնորդավորված ընդունում․ ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանումը

Ռուսաստանի սուպերմարկետներում Հայաստանից արտահանված ապրանքները միանգամից չեն ընդունում, պիտի միջնորդ կազմակերպությունների միջոցով հանձնեն կամ որոշակի գումարի դիմաց․ ի՞նչ է արվում՝ ըստ Yerkir.am-ի ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին այս հարցն ուղղեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ հանձնաժողովի նիստին։

ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց, որ խնդիրն ունի երկու կողմ․ առաջինը, որ երբեմն մեր տնտեսվարողներին սահմանափակում են, և դա թղթի վրա չի արտացոլվում և երկրորդը՝ երբեմն Հայաստանից արտահանվում են ապրանքներ, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում։

«Այդ խնդիրը կա մինչև այսօր, բայց մենք Ռուսաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ պայմանավորվածություն ունենք, որ կարող ենք երկու տեսակի լուծել հարցը․ մեկը՝ ԵԱՏՄ շրջանակներում, մյուսը՝ երբ մենք դիմենք Ռուսաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և իրենք արագ արձագանքեն։ Այս մասին նույնիսկ հուշագիր էինք պատրաստվում ստորագրել, բայց կորոնավիրուսով պայմանվորված՝ չհասցրինք»,-ասաց Գեղամ Գևորգյանը։

Ռուսատանում խնդիրներ են ունենում նաև Հայաստանից գնացած տնտեսվարողները՝ գնումների հետ կապված․ Գեղամ Գևորգյանն ասաց, որ հատուկ պետք է հաշիվ բացեն, որը լուրջ սահմանափակում է։

«Հենց ՌԴ մրցակցային մարմինը՝ իր նախաձեռնությամբ սկսեց գործընթաց այդ երևույթը կարգավորելու համար։ Բայց, ըստ էության, Ռուսատանում խաղի կանոնները օրենսդրությամբ մի փոքր այլ է, իրականում՝ այլ և մենք ասել ենք՝ եթե տնտեսվարող սուբյեկտը արդար է, խնդիր չունի, մենք նույնիսկ պետական օգնության անվճար ծառայություն ենք մատուցում  ԵԱՏՄ հայց գրելու, եթե չկարողանան գրել, որովհետև ձևակերպումները մի քիչ խրթին են»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica