close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից. Գեւորգ Պետրոսյան

Քաղաքական

10 Ապրիլի 2020, 15:39
 Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից. Գեւորգ Պետրոսյան

Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, որ ինքը նվիրյալ չէ, որ 500.000 դրամով պաշտոն զբաղեցնի, դա լավ չէ, իսկապես լավ չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից, կամ ինչո՞ւ պետք է միջին և ստորին օղակների հանրային ծառայողները, որոնք օրնիբուն ճգնում են չնչին վարձատրության դիմաց, լինեն նվիրյալ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնցից շատերն առանց հուշարարի չեն կարող ճիշտ արտաբերել իրենց զբաղեցրած պաշտոնի անվանումը (մանավանդ, եթե այն երկար է), չպետք է նվիրյալ լինեն:

Եվ հետո, օրենք է պետք կարդալ…

Ինչ օրե՞նք…

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի 22-րդ և 24-րդ հոդվածներն ուղղակիորեն ամրագրում են հանրային շահին պետական պաշտոնյայի հավատարմության սկզբունք-պարտականությունը…

Չէ՞ որ հավատարմությունն անհնար է՝ առանց նվիրումի…»:

Հիշեցնենք՝ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին ու նշել, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ պարգևատրումների փոխարեն գումարն ուղղվեր կարիքավորների խնդիրների լուծմանը:

«Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent fund/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելանելի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար։ Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել է լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու, ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին։ Դա իսկապես կարևոր է, շատ կարևոր է վերագիտակեցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել․ «․․․ գնա բուդկա բացի կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի»,- արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են»,-գրել է Զառա Հովհաննիսյանը։

Գրառման տակ քննարկում է ծավալվել, որին միացել են նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»,-գրել է Լենա Նազարյանը։

Պատասխանելով պատգամավոր Արման Եղոյանի մեկնաբանությանը՝ Լենա Նազարյանը գրել է «Դե բնականաբար հո իրենց չի անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica