close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամությունը մեր երկրում անցել է չափ ու սահման. Շահեն Շահինյանը՝ կառավարության որոշման մասին

Քաղաքական

9 Ապրիլի 2020, 22:24
 Թշնամությունը մեր երկրում անցել է չափ ու սահման. Շահեն Շահինյանը՝ կառավարության որոշման մասին

«Գեոդեզիայի և քարտեզագրության» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Շահեն Շահինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Կառավարության նսիտի օրակարգում ընդգրկված 37-րդ կետի ընդունմամբ Հայաստանը կորցրեց անվտանգության հենասյուներից մեկը, որը գործում էր 1972 թվականից և նույնիսկ Խորհրդային տարիներին ապահովում մեր անկախությունը և անվտանգությունը հարևան Վրաստանից և Ադրբեջանից, որ Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ապահովել է ամբողջ բանակին քարտեզներով և նյութերով, որ ստեղծել է ենթակառուցվածք բոլոր նրանց համար ովքեր հիմա երեք ստեղն սեղմելով իրենց կոչում են «մասնագետ»:

Անուններ և պատասխանատուներ չեմ նշի, սակայն հիշեք այս օրը, որը կարող է հետագայում լավ ցավալի անրադառնալ մեր պետության անվտանգության և ոլորտային զարգացման վրա։

Էսօր կուրախանա մեկ հոգի, իր մանկլավիկների հետ։ Թշնամությունը մեր երկրում բոլոր չափ ու սահմանը անցելա։ Հնարավորություն կլինի ու էս հարցը կբարձրացնենք համապատասխան մարմիններում, ու այդ օրը աղոթեք որ լինեք արտահանձնում չունեցող երկրում:

«Երբ երկիրը ինքնակամ հրաժարվում է իր ժառանգությունից»:

Աչկներդ լայն բացեք ու տեսեք ում եք լսում, արդյոք խոսքերը հիմք ունեն թե ջուր են:

Հ․Գ․ Պարտադիր է լինել գիտակից քաղաքացի, «մարդ» և կարևորը է ունենալ տղամարդկային (կանացի) հատկանիշներ, որոնք համապատասխանեն անձնագրում գրված սեռին։ Ցավոք կառավարման համակարգում կան անձինք որ զուրկ են 3-ից էլ»:

Yerkir.am-ին ավելի վաղ գրել էր, որ ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում լուծարեց Կադաստրի կոմիտեի ենթակայության «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:  Գործադիրը ուժը կորցրած ճանաչեց ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 22-ի «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ու «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 1853-Ն որոշումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica