close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքից հեռացել է ազատամարտիկ Սասուն Սիմոնյանը. ՀՅԴ կառույցները ցավակցագիր են հղել

Հասարակություն

9 Ապրիլի 2020, 17:38
 Կյանքից հեռացել է ազատամարտիկ Սասուն Սիմոնյանը. ՀՅԴ կառույցները ցավակցագիր են հղել

Խոր կսկիծով հայտնում ենք ազատամարտիկ, Արցայան գոյապայքարի մասնակից, Ալավերդու ՀՅԴ ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնյանի մահվան մասին և ցավակցում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մարտական ընկերներին։ 

Սասուն Վոլոդյայի Սիմոնյանը ծնվել է 1951 թ. նոյեմբերի 19-ին, Ալավերդի քաղաքում։

1989-1990 թթ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին՝ Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում։

1989 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ալավերդու ՀՅԴ ջոկատի կազմով կազմակերպել է Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի ինքնապաշտպանությունը։

1991 թ. մայիս-հուլիս ամիսներին ՀՅԴ ջոկատը նրա հրամանատարությամբ մասնակցել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերին Շեն գյուղերի պաշտպանական մարտերին։ 1992 թ. ապրիլի 5-ից մինչև Շահումյանի շրջանի անկումը մասնակցել է Էրքեջի և Բուզլուխի պաշտպանությանը։

Շահումյանի շրջանի հայաթափումից և նահանջից հետո ջոկատով միացել է ՀՅԴ վաշտին և մասնակցել Մարտակերտի շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանությանը, որտեղ էլ հունիսի 29-ին վիրավորվել է ձախ ոտքից։

Նրա հրամանատարությամբ Թումանյանի կամավորականները 2016 թ. ապրիլի 3-24-ը մասնակցել են ապրիլյան ակտիվ մարտական գործողություններին։

Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է ԱՀ Արիության և ՀՀ Մարտական ծառայության մեդալներով։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

ՀՅԴ Լոռու Մարզային կոմիտե

ՀՅԴ Ալավերդու կոմիտե

09.04.2020 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica