close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+17°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրակի մարզում կա կորոնավիրուսով վարակված 13 քաղաքացի. մեկը բժիշկ է

Հասարակություն

9 Ապրիլի 2020, 18:49
 Շիրակի մարզում կա կորոնավիրուսով վարակված 13 քաղաքացի. մեկը բժիշկ է

Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Նա դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Առաջիկա օրերին եւս սպասում ենք դուրս գրվողների։ 1 բժիշկ ունենք, որը վիրուսով է վարակվել, դեպքը երեկ է հաստատվել։ Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի այն հատվածում, որտեղ բուժում են ստանում վարակակիրները, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,– ասաց նա։

Մարզպետի խոսքով՝ մարզում վերջին տվյալներով, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք, 2 համայքներում. «Գյումրիում եւ Անի համայնքում են գրանցվել վարակի դեպքեր։ Մահվան 1 դեպք գրանցվել է Անի համայնքում»։

Պետրոսյանի խոսքով՝ կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի  բարձր պատասխանատվություն ցուցաբերի, որպեսզի միասին հաղթահարենք ստեղծված իրավիճակը. « Մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու մեկուսացումը: Այս պահին անչափ կարևոր է այդ շրջանակի լոկալիզացումը և ռիսկի շղթայի նվազեցումը»։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Հայաստանում գրանցվել է կորոնվիրուսով վարակման 921 դեպք, 10 մահ, 138 մարդ ապաքինվել է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica