close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ. Արա Վարդանյան

Քաղաքական

9 Ապրիլի 2020, 16:31
 Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ. Արա Վարդանյան

Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ

Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։

Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ Քոչարյանի և մյուսների դատավորն որոշում է քթի պլաստիկ վիրահատություն անել։ Անել դա հենց այն ժամանակ, երբ պաշտպանական կողմը պետք է ներկայացնի երաշխավորագրեր՝ Նախագահի խափանման միջոցը փոխելու նպատակով։ Նման ապաշնորհ ձևերով դատական նիստերի ձգձգումը թույլ է տալի ենթադրել, որ այդ միջնորդությունը պետք է բավարարվի, ինչի հետ պլաստիկ իշխանությունը չի ուզում համակերպվել։ Ցավալի է, որ Նախագահին կալանքի տակ պահելու համար դուք արդեն ստիպում եք մարդկանց գնալ վիրահատությունների՝ վտանգի տակ դնելով իրենց առողջությունը։

Երբ ես ասում եմ, որ Հայաստանում բոլոր քաղաքական պրոցեսները վերածվել են մանկապարտեզի հանդեսի, նեղանում եք։ Բա էլ ինչ անուն դնես այս իրողությանը, եթե ոչ մանկապարտեզ։

Բայց հասկացեք, եթե քիթը ենթարկվելով պլաստիկ վիրահատության կարող է ստանալ լավ տեսք, ապա ձեր իշխանությանը դա չի սպառնում՝ որևէ պլաստիկ միջամտություն չի փոխի ձեր էությունը։

Դուք այլևս պլաստիկ իշխանություն եք։

Հ.Գ. տեսնես մյուս պլաստիկ վիրահատությունը ո՞րն է լինելու»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողների հետ զրուցում «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը պարզաբանել էր, որ իրենք նամակ են ստացել, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը քթի պլաստիկ վիրահատության պատճառով է հետաձգում գործով քննությունը։ 

Նամակում, մասնավորապես, նշվում է.

«Ձեզ եմ գրում Ռուսաստանից։ Չնայած սփյուռքում եմ, բայց ինձ շատ են մտահոգում այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հենց դա է պատճառը, որ որոշել եմ իմ ունեցած ինֆորմացիայով կիսվել ձեզ հետ։ Ինչպես գիտեք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը արդեն տեւական ժամանակ է քննության չի առնվում զուտ այն պատճառով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ ունի առողջական խնդիրներ եւ չի ներկայանում դատավարությանը, իսկ իշխանություններն էլ չեն ցանկանում, որ այլ դատավոր քննի այդ միջնորդությունը։ Հիմա անդրադառնամ Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրներին։ Չնայած նրան, որ տարածվել է ինֆորմացիա, իբր Դանիբեկյանն ունեցել է անհապաղ վիրահատության կարիք, ես տեղեկացել եմ, որ նա ընդամենը պետպատվերի շրջանակներում այցելել է X բժշկական կենտրոն եւ արել քթի պլաստիկ վիրահատություն։ Կարծում եմ, որ բոլորիդ համար պարզ է, որ սա անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեցող վիրահատություն չէ, մեղմ ասած՝ ծիծաղելի է։  Նրա անկետան այդ բժշկական կենտրոնում բացվել է մարտի 13-ին եւ փակվել մարտի 20-ին, բայց նա մնացել է այնտեղ ընդամենը 5 օր, իսկ դրանից հետո այցելել է ընդամենը երկու անգամ։ Ինչպես բոլոր քթի վիրահատությունների ընթացքում՝ առաջին վիրահատության ընթացքում հանվել եմ տամպոնները, իսկ երկորդում՝ ամրակապերը։ Սա ապացույցն է այն բանի, որ անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունը անորոշ ժամկետով երկարաձգվել է ընդամենը պլաստիկ վիրաբուժության համար, որի ողջ ընթացքը տեւել է ընդամենը մեկ շաբաթ……»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica