close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀԿ ղեկավարը հորդորել է «չքաղաքականացնել» կորոնավիրուսը. BBC

Առողջապահություն

9 Ապրիլի 2020, 10:57
 ԱՀԿ ղեկավարը հորդորել է «չքաղաքականացնել» կորոնավիրուսը. BBC

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ բյուջե ուղղվող ֆինանսական աջակցության դադարեցման մասին մտադրությունը, հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն ԱՀԿ-ի աշխատանքի միևնույն ժամանակ հորդորելով վերջ դնել Covid-19 կորոնավիրուսային հիվանդության քաղաքականացմանը. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով։

Նշվում է՝ Գեբրեյեսուսը հերքել է Թրամփի՝ Չինաստանի ուղղությամբ կենտրոնանալու վերաբերյալ մեղադրանքներն ու պարզաբանել, որ ԱՀԿ-ում ազգերի և ժողովուրդների միջև տարբերակում չեն դնում։

«Ազգային միասնականության կոչ եմ անում և խնդրում եմ Covid-19-ը չշահարկել քաղաքական տեսակետների արտահայտման նպատակով։ Երկրորդ՝ համերաշխության կոչ եմ անում համաշխարհային մակարդակով», - պարզաբանել է ԱՀԿ ղեկավարը՝  իր խոսքում անտեսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական սպառնալիքը՝ հայտնելով, որ, ինքն այն կարծիքին է, ԱՄՆ-ի ֆինանսավորումը կշարունակվի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը. ԱՄՆ նախագահի տեսակետով՝ այն ֆինանսավորվում է հիմնականում ԱՄՆ միջոցների հաշվին, բայց կենտրոնացած է Չինաստանի վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica