close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անձնական տվյալների անձեռնմխելիությունը խախտող օրենքով՝ թվային տեխնոլոգիաների կիրառման մեխանիզմը գործարկվել է․ պարետի խորհրդականը՝ արդյունքների մասին

Քաղաքական

8 Ապրիլի 2020, 17:58
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անձնական տվյալների անձեռնմխելիությունը խախտող օրենքով՝ թվային տեխնոլոգիաների կիրառման մեխանիզմը գործարկվել է․ պարետի խորհրդականը՝ արդյունքների մասին

Աղմուկ հանած և ԱԺ-ում կրկնակի շրջանառությամբ՝ առանց ընդդիմության մասնակցության ընդունված օրենքով՝ մարդկանց անձնական բնույթի տվյալները թվային տեխնոլոգիաներով հասու դարձնելու մեխանիզմը գործարկվել է երեկվանից՝ ըստ Yerkir.am-ի հայտնեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը մամուլի ասուլիսում։

Նա տեղեկացրեց, որ բջջային օպերատորները բավականին մեծ թվով ինտերնետային միջոցներ անվճար հատկացրել են մեկուսացած և ինքնամեկուսացած մարդկանց, որպեսզի թվային միջոցներով հնարավոր լինի վերահսկել նրանց: Վստահեցրեց, որ հավաքագրված տվյալները արտակարգ դրության ավարտից երեք շաբաթ հետո ոչնչացվելու են ամբողջությամբ։

Քաղաքացիների տեղորոշումը որոշող համակարգով հարցումներ են իրականացվում և տրամադրվում են միայն հիվանդի հետ շփում ունեցող կամ առնչվող անձանց վերաբերյալ տվյալներ՝ ասաց նա։ Հավաքագրված և մշակված տվյալները հասանելի են այդ համակարգով աշխատող մարդկանց։

«Դրանք համադրվում են նաև բժիշկների կողմից իրականացված հարցազրույցներով պարզված շփման շրջանակի հետ, և իրականացվում է լրացուցիչ հարցազրույց։ Այն անձինք, որոնք ֆիզիկապես շփում են ունեցել հիվանդի հետ, այդ անձինք ևս ինքնամեկուսացվում են»,- նշեց նա։

Արդեն ինքնամեկուսացած անձինք ևս չեն խուսափում այս համակարգի «հսկող աչքից»։

«Պարբերաբար հիվանդի առողջական վիճակի մասին հավաքագրվում է տեղեկություն, նաև սննդի անհրաժեշտության վերաբերյալ տվյալների հավաքագրում, եթե անհրաժեշտություն է առաջանում սննդի տրամադրում տվյալ անձին և նրա ընտանիքին։ Բացի այս՝ մենք պարբերաբար հաղորդագրություն ենք ուղարկում ինքնամեկուսացած անձանց, որոնք համապատասխան հղումով անցնում են և պատասխանում հարցերի, այնուհետև լուսանկարվում են, որպեսզի հավաստիանանք, որ դա այդ անձն է։ Այդ ընթացքում նաև հավաքագրվում է տեղեկատվություն իրենց գտնվելու վայրի մասին, որով մենք հավաստիանում ենք, որ իրենք չեն լքել ինքնամեկուսացման վայրը»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ հաղորդագրությունները նրանք ստանում են օրվա մեջ մի քանի անգամ, չունեն պարբերականություն, պատահական սկզբունքով են ուղարկվում, որ հնարավոր չլինի այդ պարբերականությունը որոշել եւ բացակայել դրա միջակայքում։

Բադալյանը նշեց, որ հսկվում է նաև ինքնամեկուսացած անձանց գտնվելու վայրը, և եթե անձը լքում է այն, ավտոմատ համակարգը այդ հաղորդագրությունը փոխանցում է ՀՀ ոստիկանությանը։

«Այնպես չէ, որ բոլորը հետևում են՝ ով ուր գնաց, այդ հաղորդագրությունից հետո միայն ոստիկանության աշխատակիցը գնում է՝ պարզելու, այդ հաղորդագրությունը տեխնիկական խնդիր է, թե անձը լքե՞լ է վայրը։ Եթե լքել է բնակության վայրը, ապա ենթարկվում է վարչական տույժի, եթե մի քանի անգամ կրկնվի, ապա տվյալ քաղաքացին կարող է տեղափոխվել արդեն մեկուսացման վայր»,- ասաց նա։

Խորհրդականը մանրամասնեց, որ առոողջական վիճակի մասին տեղեկությունը երբ հավաքվում է, այն քաղաքացիների տվյալները, որոնց մոտ կասկած է լինում հնարավոր վարակման, փոխանցվում են պարետատուն, այնուհետեւ պարետատան աշխատակիցները զանգահարում են այդ «կարմիր գոտում» հայտնված մարդկանց եւ հարցազրույցի միջոցով պարզում՝ արդյոք լրացված տվյալներն իրակա՞ն են, թե՞ մարդը պատահական կամ ուղղակի փորձել է բոլոր ախտանիշները ցույց տալ։

«Եթե ի հայտ է գալիս, որ անձի մոտ առկա են ախտանիշներ, տվյալները փոխանցվում են Առողջապահության նախարարություն՝ թեստավորում իրականացնելու համար։ Այս խմբի մոտ հավաքվում է նաեւ COVID-19 Armenia հավելվածի միջոցով հարցերին պատասխանած քաղաքացիների տվյալները։ Այս հավելվածն ունեցել է ավելի քան 40 հազար բեռնում, 240 հազար անգամ մարդիկ թեստ են իրականացրել։ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում», հարցազրույցի միջոցով առանձնացվել է 31-ը։ Նրանցից 12-ը թեստավորվել է, որոնցից 4-ի մոտ եղել է դրական արդյունք»,- եզրափակեց Բադալյանը՝ հավելելով, որ այս հավելվածը կամավորությքան սկզբունքով է, և քաղաքացիները պարտավոր չեն այն ներբեռնել եւ պատասխանել հարցերին։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica