close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանում արձագանքել են Ղրիմը հանձնելու՝ ԱՄՆ գործիչների հայտարարություններին

Աշխարհ

8 Ապրիլի 2020, 14:43
 Ռուսաստանում արձագանքել են Ղրիմը հանձնելու՝ ԱՄՆ գործիչների հայտարարություններին

Ռուս քաղաքական գործիչները մեկնաբանել են Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանների առաջարկությանը՝ օգտվել կորոնավիրուսի համավարակից, ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ Ղրիմը Ուկրաինային հանձնելու համար. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ամերիկացի երեք դիվանագետներ՝ Սթիվեն Փայֆերը, Ջոն Հերբստը և Ուիլիամ Թեյլորը ԱՄՆ «Ազգային հասարակական ռադիոյի» (NPR) կայքում համատեղ հոդված էին հրապարակել։  Այնտեղ կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը գնահատվում է որպես «անսպասելի հնարավորություն»՝ Մոսկվային առաջարկել «ավարտել հակամարտությունը Ուկրաինայում»՝ մասնավորապես «վերադարձնել թերակղզին՝ հակառուսական պատժամիջոցները հանելու դիմաց»։

Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Բոբկովը ամերիկացի գործիչների առաջարկներն անվանել է հիմարություն և ցինիզմ, ինչպես նաև ուշադրություն հրավիրել համավարակի տարածման ֆոնին նման անտեղ հայտարարությունների վրա. «Քաղաքակիրթ ամբողջ աշխարհն այսօր փնտրում է ցանկացած առիթ, որպեսզի միավորվի և միմյանց օգնություն ցույց տա», - նշել է Բոբկովը։

ՌԴ Խորհրդի՝ միջազգային հարցերով կոմիտեի Ղրիմի ներկայացուցիչ Սերգեյ Ցեկովը անտրամաբանական է համարել այդ առաջարկը՝ նշելով, որ ՌԴ-ն ավելի լավ է հաղթահարում կորոնավիրուսը, քան Ուկրաինան։ «Ինչ-որ համատեղ տկարամտությունը համակել է միանգամից երեք նախկին դեսպանի։ Նրանց հայտարարություններում նույնիսկ տարրական տրամաբանություն չկա», - ասաց Ցեկովը։

Սևաստոպոլից սենատոր Եկատերինա Ալթաբաևան էլ ընգծեց, որ համավարակի տարածումը ոչ միայն պայմաններ է ստեղծել, որպեսզի Ղրիմը չվերադարձվի Ուկրաինային, այլև հակառակը, որպեսզի վերացվի Ղրիմի և նրա բնակիչների վրա պատժամիջոցները։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովն այդ հայտարարությունը ֆանտազիա է որակել։ «ԱՄՆ-ն կորոնավիրուսից վարակվածներով աշխարհում առաջատարն է, մահացածների թիվը 13 հազարի է հասնում, իսկ ամերիկացի քաղաքական գործիչները երազում են Լուսնի գաղութացման և Ղրիմի «վերադարձման մասին»։ Կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ երազելը վնաս չէ», - նշեց Աքսենովը՝ հավելելով, որ նախկին դեսպանները կարող են գալ Ղրիմ և տեղի բնակչության կարծիքն իմանալ «վերադարձման» վերաբերյալ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica